ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան
Հասարակություն
18.07.2019 | 10:55Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:
«Գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:
Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության և որևէ տեսակի բռնության բացառման պայմաններում:
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը»,- ասված է հաղորդագրությունում: