Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։

«Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել:

Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական անմիջական հսկողության և բժշկական գաղտնիքի երաշխավորման հետ կապված հարցերը:

Առանձնազրույցի ընթացքում, ինչպես նաև Ռազմական ոստիկանության պարզաբանումներից պարզվել է, որ Յուրիկ Բրոյանին իր հետ բերած դեղորայքը չի տրամադրվել այն պատճառով, որ բացակայել է բժշկական համապատասխան ցուցումը։ Այս տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապվել է զինծառայողի մոր հետ։ Նրան ներկայացվել իրավիճակը, և մայրը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի նշանակման բժշկական ցուցումը ներկայացնել Ռազմական ոստիկանություն։

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին  ՊՆ ռազմաբժշկական վարչությունը տեղեկացրել է, որ Յուրիկ Բրոյանին  տրամադրվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն անցնելու ուղեգիր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի կապ պահպանել Ռազմական ոստիկանության, Յուրիկ Բրոյանի փաստաբանի և նրա մոր հետ։

Այս հայտարարությամբ հարկ ենք համարում հատուկ նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը զինապարտ քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարևոր է համարում Պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակված Կառավարության համապատասխան  որոշման մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել  այս ոլորտում առաջ եկող բոլոր խնդիրները, ինչպես նաև բացառել այն քաղաքացիների զորակոչը, որոնց առողջական խնդիրներն անհամատեղելի են զինվորական ծառայության հետ:

Պաշտպանը Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է նաև 5-րդ կայազորային կարգապահական վաշտ, ընդունիչ-բաշխիչ բաժանմունք և կայազորային կարգապահական մեկուսարան, առանձնազրույց ունեցել զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց պահման պայմանները։

Ուսումնասիրվել են Ռազմական ոստիկանություն ընդունվող և այդտեղ գտնվող զինծառայողների առողջական վիճակի ու նրանց բուժօգնության վերաբերյալ մատյանները, արված գրառումները։ Արձանագրված բոլոր նկատառումները  տեղում քննարկվել են Ռազմական ոստիկանության հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Factor.am-ը թեմային անդրադարձել էր իր՝ «Զորամասի բուժկետը հիվանդ զինվորի փրկության վայր չէ․ սպասված օրենսդրական նախաձեռնություն» վերտառությամբ  տեսանյութում: