Գախարիայի հրաժարականը հայրենիքի դավաճանություն կլինի. Իվանիշվիլի

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ ներքին գործերի նախարարի հրաժարականը հայրենիքի դավաճանություն կլինի: Իվանիշվիլիի խոսքերով, հունիսի 20-ի գիշերը ուժի կիրառման օրինականության հետ կապված հարցեր չկան. գրում է aliq.ge-ը:

«Հունիսի 21-ից ընդդիմությունը, հիմնականում «Ազգային շարժումն» ու նրա ակտիվիստները համառորեն պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Եվրոպան, որոնք տեսել են այդ տեսանյութերը, ոչ մի հարց չունեն ուժ կիրառելու լեգիտիմության հետ կապված: Երբ հաջորդ օրվանից հրաժարական են պահանջում, այստեղ ամեն ինչ պարզ է», — ասել է Իվանիշվիլին:

Ըստ նրա՝ ուժի կիրառումը լեգիտիմ, օրենքի սահմաններում է եղել և սրա հետ կապված ոչ մի հարց չպետք է լինի:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն մոտ մեկ ամիս է պահանջում են նախարարի հրաժարականը: