«Թող գործողություններով ապացուցեր, միանար գործադուլին»․փաստաբանները չեն ընդառաջում Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հանդես է եկել հրապարակային կոչով` առաջարկելով իրենից և ՓՊ-ից դժգոհող փաստաբաններին նոր էջից սկսել համագործակցությունը: «Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու։ Կոչի նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը»,- ասված է Զոհրաբյանի կոչում։

Factor.am-ը ներկայացնում է ՓՊ նախագահի գործունեությունից դժգոհող փաստաբանների մեկնաբանություններն այդ կոչի շուրջ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որն ըստ էության Զոհրաբյանի կոչի առաջին հասցեատերերից է, քանի որ դեռ 20 13 թվականին տեղի ունեցած ՓՊ նախագահի ընտրությունների ժամանակաշրջանից Զոհրաբյան-Աթանեսյան հակամարտությունը հրապարակավ շարունակվում է, մեզ հետ զրույցում ասաց, թե այս պահին մեկնաբանությամբ հանդես չի գա․ «հաջորդ շաբաթ մեր արձագանքը կներկայացնենք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտմեբերի 13-ին, 184 փաստաբան մեկօրյա գործադուլ իրականացրին՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով դատարաններում և ՔԿՀ-ներում՝ փաստաբանների խուզարկությունների դեմ։ Փաստաբանների կողմից հրավիրված հավաք-քննարկմանն անակնկալ այցելել էր նաև ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ առաջիկայում համերաշխության կոչով է հանդես գալու։

«Սասնա ծռերի» գործով փաստաբան Դավիթ Գյուրջյանը «իմաստազուրկ է համարում Զոհրաբյանի կողմից արված կոչը: «Համերաշխության կոչ անելու ողջամիտ նպատակ չկա իմ կարծիքով։ Պալատի նախագահը նման կոչի փոխարեն գործողություններով պետք է հանդես գար․ ոչ մեկ ոչ մեկին պատերազմ չի հայտարարել, որ համերաշխության կոչ արվի»,-ասաց Գյուրջյանը` հավելելով, որ ՓՊ-ն ու պալատտի նախագահն իրենց գործունեությամբ պետք է ցույց տային, որ «փաստաբանների կողքին են»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը երեկվա քննարկմանը պալատին մեղադրեց քաղաքական պատվերներ կատարելու մեջ, Արա Զոհրաբյանի՝ նոր էջից սկսելու կոչին արձագանքեց, թե Զոհրաբյանն ինքն առաջնահերթ պետք է խոսի իր կատարածների մասին: «Ինչպես օրինակ՝ փաստաբանների վրա գործեր հարուցելը, պետք է ասի՝ ինքն է այդ ամենի հետևում եղել, թե՞ ոչ, սկզբում այդ ամենից պետք է սկսել: Երբ մարդ ուզում է նոր էջից սկսել , պետք է ոչ թե ասի, որ իդեալական չէ, այլ ասի, թե ինչ է արել ինքը»,-ասաց Բաղդասարյանը։

Արա Զոհրաբյանն իր կոչում հայտարարել է նաև, որ ընդդիմախոսների համաձանության դեպքում կարող է հրապարակել թե՛ իր, թե՛ իր ընդդիմախոսների ֆինանսական գործունեության վերաբերյալ մանրամասներ: Այս կապակցությամբ Բաղդասարյանը զարմացավ․ «Ի՞նչ ֆինանսական մանրամասներ հրապարակի, ինքն իր ազգականներին պաշտոնների է նշանակել, աշխատավարձ է տալիս, հրապարարկելո՞ւ է, թե ինչքան աշխատավարձ է տալիս բարեկամներին։ Թող ասի, թե ով է իմ դեմ հոդվածներ պատվիրել, եբե անկեղծ ասի` ներողությունը կընդունեմ, այլ ոչ թե` հոդված պատվիրի, հետո ֆինանսական մանրամասներից խոսի»։

Փաստաբանների գործադուլին միացած Արամազդ Կիվիրյանի գնահատմամբ էլ՝ ՓՊ նախագահն իր կոչով կրկին փորձում է տպավորություն ստեղծել, որ բոլոր գործողություններն անձնական բնույթի աստառ ունեն. «Անձի դեմ որևէ խնդիր չկա, մեր կողմից բարձրացված հարցերը վերաբերում են անօրինական գործողություններին, օրինակ՝ երեկվա բողոքի ակցիան կազմակերպվել էր փաստաբաններին անօրինական կերպով խուզարկությունների ենթարկելու դեպքերի դեմ, ինչը ՓԲ նախագահի անձի հետ որևէ կապ չունի։ Այսօր ինքն է պալատի նախագահը, վաղը հնարավոր է Սիմոն Սիմոնյանը լինի։ Ցանկացած անձ կոնկրետ գործողություններով պետք է ապացուցի իրողությունը, ինչ հայտարարություն էլ ինքը անի, դա չէ էականը, այլ կատարած քայլերը»,- ընդգծեց Կիվիրյանը։

Փաստաբանի համոզմամբ, եթե ՓՊ նախագահը միասնականության կոչով էր հանդես գալիս, ապա չպիտի միայն ներկա լիներ հանրային հավաքին, այլ ինքը ևս պետք է միանար գործադուլին։

«Սասնա ծռերի» գործով մեկ այլ փաստաբան, ՓՊ խորհրդի կողմից եռակի կարգապահական սանկցիայի ենթարկված Երվանդ Վարոսյանն էլ ասաց․ «Միշտ պատրաստ եմ եղել ողջունել ցանկացած դրական քայլ՝ որպես կամա թե ակամա գործած սխալների շտկմանն ուղղված գործողություն։ Համոզված եմ, որ անտեղի որակումներով համեմված դեկլարատիվ արտահայտությունները կամ արհեստական պայմանավորվածությունները որևէ դրական արդյունք չեն կարող ունենալ, հատկապես այս` փաստաբանության համար իրոք ճգնաժամային պահին»։ Ըստ փաստաբանի՝ խոսքերն ուժ ունեն, երբ վավերացված են գործողություններով: «Ուստի կարիք չունենալով ամպագոռգոռ բառեր ասելու՝ կրկնեմ, որ այսուհետ ևս իրավիճակը շտկելուն, գործած սխալներն ուղղելուն միտված ցանկացած քայլ ողջունելի է լինելու, միաժամանակ ցանկացած կործանարար գործողություն` դատապարտելի։ Ցանկացած ոլորտում առողջ տարակարծությունը առաջընթաց է, իսկ արհեստական միակարծությունը` մահ»,- եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան