Հայաստանը ոչ միայն չունի անմիջական ելք դեպի ծով, այլև 4 սահմաններից 2-ը փակ են, հարցի կարգավորման համար գործնական քայլեր են պետք. Ավինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

Լուրեր

02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի (Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu) հետ:

«Հանդիպման սկզբում զրուցակիցները կարևորեցին դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված առարկայական ծրագրերի իրականացումը: Այս առումով Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուն ընդգծեց առաջիկայում նախատեսվող Վիեննայի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 2014-2024 գործողությունների ծրագրի» միջանկյալ զեկույցի ուսումնասիրության գործընթացում ներգրավված երկրների ակտիվ համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հատկապես ծով ելք չունեցող զարգացող պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի առումով։

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա: Փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրքի բերումով չունի անմիջական ելք դեպի ծով, այլև չորս սահմաններից երկուսը փակ են։ Այս առումով փոխվարչապետն առաջարկեց տիկին Ուտոյկամանուին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։ Վերջինս խոստացավ ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները:

Բացի այդ, Տիգրան Ավինյանը մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ։  Մատնանշվեց, որ վերոնշյալը ոչ միայն բացասաբար է ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլև էականորեն խախտում է տարածաշրջանի հիդրոլոգիական և կենսոլորտային հավասարակշռությունը»,- ասված է հաղորդագրությունում: