Գյուղապետը պնդում է, որ Շիրակի մարզում 8 տարի աղջկան բռնությամբ պահելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ թրաֆիքինգի դեպք է բացահայտվել։ Շիրակի մարզի գյուղերից մեկում տեղի բնակիչներից մեկը 2011թ-ից ՝ արդեն 8 տարի, երիտասարդ մի աղջկա ենթարկել է աշխատանքային շահագործման։ Մասնավորապես, տղամարդը աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահել է գոմում և առանց վճարի աշխատեցրել։ Աղջիկը պատմել է, որ մի քանի անգամ փորձել է փախչել, սակայն տղամարդը միշտ նրան գտել է, բերել գոմ ու ծեծել՝ սպառնալով, որ կրկնվելու դեպքում կսպանի։ Հունիսի 18-ին  աղջկան վերջապես հաջողվել է փախչել։

Factor.am-ը պարզեց, որ  այդ ամենը կատարվել է  Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում։ Մեզ հետ զրույցում Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը հավաստիացրեց,  որ տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ աղջիկը միշտ էլ ապրել է ազատության մեջ, և նրան ոչ ոք բռնության չի ենթարկել։ Գյուղապետի ներկայացմամբ՝ աղջիկն աշխատել է Մարմաշենի բնակիչ Ռուբենի անասնաֆերմայում՝ որպես հովիվ։

«Ես լսեցի նաև մեղադրում են սեռական բռնության և այդպիսի բաների մեջ, փակի տակ պահել և այլն․․․  իրականում նա ազատ ապրել է, արգելանք չի եղել՝ ոչ տեղաշարժվելու և ոչ մի բանի։ Ինքն օգտվել է խանութից, ունեցել է գումար, ես տեսել եմ, որ միշտ մտել է խանութից ինչ պետք է՝ վերցրել է, չգիտեմ ինչ չափով աշխատավարձ է ստացել, բայց տեսել եմ, որ մտել է խանութ։ Գյուղում հովիվ աղջիկը ազատ ման է եկել։ Մի անգամ հիվանդանոցում նաև տեսել եմ, որ եկել էր հարևանի հարսին տեսնելու։ Ամեն օր անասուններին տարել է հանդ, եկել է։ Ի՞նչ է նշանակում մարդուն անազատության մեջ են պահել կամ թրաֆիքինգի ենթարկել, այնպիսի բառեր են օգտագործում, որոնց հետ համաձայն չեմ»,- հայտարարեց Կարեն Արշակյանը։

Համայնքապետի խոսքով՝ հովիվ աղջիկը չի եղել ոչ մեկի հսկողության տակ, ազատ ման է եկել և եթե մտադրություն ունենար՝  ցանկացած տեղ կարող էր գնալ։

«Ես չեմ տեսել, որ մարդուն ճաղերի ու վանդակների մեջ պահեն։ Ապրել է ֆերմային հարակից տարածքում։  Ինքըն առանձին է մնացել, այդ մարդկանց տունը հեռու է ֆերմայից, ոչ էլ փակի տակ է եղել, ցանկացած պահի կարող էր այնտեղից գնալ»,- ասաց Կարեն Արշակյանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչպես է աղջիկը հայտնվել գյուղում։

Մարմաշեն համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ ֆերմեր Ռուբենը, ում մոտ աշխատել է հովիվ աղջիկը, նորմալ ընտանիքից է, հայրը մահացել է մոտ 10-ը տարի առաջ, մայրն ու քույրն էլ նորմալ, աշխատող, հավասարակշռված մարդիկ են։

Նշենք, որ դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե, իրականացվում է նախաքննության: Իրավապահները եկել են նաև գյուղ և տեղում ծանոթացել գործի հանգամանքներին։

«Մեր մոտ եկել են իրավապահները, նայել են, ես էլ եմ եղել, հարցումներ են արել։ Նաև իրենք են զարամացած այս իրավիճակից»,- ներկայացրեց  Մարամաշեն համայնքի ղեկավարը։

 

Էմմա Չոբանյան