Եթե դատական իշխանության հանդեպ այս գործելաոճը շարունակվի, մեկը մյուսի հետևից կոշտ գնահատականներ ենք ստանալու միջազգային կառույցներից․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ

– Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն իսկապե՞ս գաղտնի փաստաթուղթ էր, քանի որ իշխանության ներկայացուցիչները տարակուսած են այդ փաստից։

– Գաղտնիության որևէ բան չեմ տեսնում: Իհարկե՝ այն շատ սահմանափակ թվով մարդկանց է հասանելի, բայց ես չեմ կարծում, որ եթե որևէ մեկը դիմեր այն ստանալու համար, իրենք կմերժեին։ Երևի թե այդպես էլ եղել է, դիմել և ստացել են։ Հիշում եք՝ օրեր առաջ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ասուլիսի ընթացքում ես հայտարարեցի՝ զրուցել եմ Ստրասբուրգում Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ և զգուշացրեցի, որ եթե փորձ արվի իրավական գործընթացների լուծումները գտնել քաղաքական ճանապարհով, ապա Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը բավական կոշտ է լինելու։ Իշխանության պատգամավորն ասաց՝ Վենետիկի մեկ փորձագետի կարծիք ամբողջ կազմի կարծիքը չէ։

– Արդարադատության նախարարության արձագանքն արդյո՞ք վերահաստատեց այն, որ իշխանությունը պատրաստ է վեթինգի իրականացմանը։

– Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունն ինչ է պատրաստ անել, որովհետև իշխանության տարբեր ներկայացուցիչներ առ այս պահը վեթինգի մասով հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով։ Մեկը վեթինգ ասելով նկատի ունի, որ պետք է հրապարակում բոլորին կախեն, մյուսը՝ ընդամենը բարեվարքություն և այսպես շարունակ։ Վաղը վարչապետն այս հարցին կանդրադառնա և, գուցե, մենք իմանանք՝ ինչ նկատի ունի իշխանությունը վեթինգ ասելով։ Եթե մենք շարունակենք այսպիսի գռեհիկ մեկնաբանություններ տալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին, ապա Հայաստանը կհայտնի այն երկրների կլուբում, որտեղ ես չէի ցանկանա, որ հայտնվեր։ Եթե դատական իշխանության հանդեպ այս գործելաոճը շարունակվի, մեկը մյուսի հետևից կոշտ գնահատականներ ենք ստանալու միջազգային կառույցներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան