Պետությանը տրվող թանկարժեք նվերը․ ի՞նչ վիճակում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, և ինչո՞ւ այն չի անցնում պետությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 3 ամսից ավելի է՝ հյուրեր չի ընդունում։ Քաղաքից «Գոլդեն փելիսի» բարձունք տանող ճանապարհը սկսվում է «Կանգնի՛ր» հրահանգով, ինչը նշանակում է, որ ավտոմեքենայով հնարավոր չէ վեր բարձրանալ։ Հյուրանոցի ճանապարհը անցանկալի մարդկանցից պաշտպանում է այս կողպեքը, որի ամրությունը ժամը մեկ ստուգվում է։ Երբեմնի գերշքեղ այս հյուրանոցի փակ դռների հետևում հերթապահում են երկու տղամարդիկ, որոնք էլ նկատելով Factor TV-ի նկարահանող խմբին, շտապով մոտեցան՝ հարցուփորձի։

Հեռախոսազանգ վերևներին, ու Factor TV-ին թույլատրում են նկարահանել շենքի միայն արտաքին տեսքը։ Կառավարությունում այժմ շրջանառվում է նախագիծ, որով պետությունը անտառում թաքնված այս հյուրանոցը պիտի ընդունի որպես նվեր։ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը դեռևս պատկանում է Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին։ Քանի որ հյուրանոցի սեփականատերը Ավետիսյաններն են, նրանք նպատակահարմար են համարել, որ չգործի հյուրանոցը։

Սպասարկող անձնակազմի բացակայությունը տեսանելիորեն վնասել է հյուրանոցի երբեմնի խնամված ու շքեղ տեսքը։ Ճիշտ է, ինչպես մամուլում էր շրջանառվում, հյուրանոցի շենքը թալանված չէ, ու ոչ էլ աղբավայրի է վերածվել, այդուհանդերձ, խնամող ձեռքի բացակայությունն զգացնել է տալիս։ Բակի կողմից պատի սալիկներ են պոկվել, ընկել են նաև հյուրանոցի ճակատային պատի սալիկներից, ու թեև ցերեկ է՝ լույսերը վառ են։ Բույսերն անարգել դուրս են մղվել սալահատակների արանքներից ու չեն հեռացվել։ Դռների բռնակները հեռացրել են, որ դրսից հնարավոր չլինի շենք մտնել։ Մեզ ևս ներս մուտք գործել չթույլատրվեց, հիմնավորեցին՝ մասնավոր սեփականություն է։ Իսկ Ծաղկաձորի «Գոլդեն փելիսը» դեռ մասնավոր և ոչ պետական սեփականություն է՝ հենց կառավարության  քայլերի արդյունքում։ Ըստ պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանի՝ պետությունը դեռ չի ընդունել հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, քանի որ որոշակի ռիսկեր կան։ Հնարավոր է՝ ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն Ծաղկաձորի այս հյուրանոցը, և որն արդեն առանց այլ պարտավորությունների կկարողանա փոխանցվել պետությանը։ Պաշոնյան վստահ է, որ հյուրանոցը պետությունը չի շահագործի, սակայն կարող է տալ հավատարմային կառավարման կամ օտարել։ Factor TV-ի տաղավարում Նարեկ Բաբայանն ասել է՝ եղել են տեղեկություններ, որ վնասով է աշխատել, բայց պարտքեր չունի։

«Հյուրանոցը գնահատված չէ  դեռ։ Բայց գնահատումն էլ կարող է նշանակություն չունենալ, որ եթե գնորդ չունենա, աճուրդում գինը կնվազի։ Բայց գործընթացը դեռ շարունակվում է, մի քանի ամիս քննարկվում էին հնարավոր ռիսկերը, հիմա արդեն վերջնական գնահատումն է կատարվում։ Դրանից հետո արդեն կարող ենք ներկայացնել Կառավարության որոշման նախագիծ և ընդունել հյուրանոցը»,- ասել է Նարեկ Բաբայանը։

«Գոլդեն փելիս» հյուրանոցի կառուցմանը ծառայած ֆինանսական միջոցների օրինականության խնդիրը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց Թավշյա հեղափոխությունից հետո։ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ն պարզել է, որ Հայաստանի մաքսային պետական ծառայության նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը։ Ըստ ԱԱԾ-ի Արմեն Ավետիսյանն անձամբ է վերահսկել շինաշխատանքների ընթացքը, պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը։ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը Արմեն Ավետիսյանի ընտանիքը կառուցել է երևանյան հյուրանոցի բացումից 7 տարի անց։ 2012 թվականին այս երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նրանք 2018 թվականին Հյուսիսային պողոտայում շահագործման են հանձնել «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը։ Այս երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար։ Այն, որ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը, 2018-ի նոյեմբերին Իջևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Օրեր առաջ, Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել։ Մենք պետք է հանենք այդ հյուրանոցը աճուրդի, այն կարող է մինչև 20 միլիոն դոլար արժենալ, և այդ գումարները մուտքագրենք պետական բյուջե»,- ասել է վարչապետը։

Ավելի ուշ ԱԱԾ տնօրենը մանրամասնել է, թե ինչ սխեմա է գործել։ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը: Հյուրանոցը պետությանը փոխանցելը համարվում է մեղմացուցիչ հանգամանք, և գործարքի հաջող ավարտի դեպքում, ըստ ամենայնի, նախաքննական մարմինը որոշում կկայացնի քրեական գործը կարճելու մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան