Սեռական բռնության առանձնահատկությունները՝ հոգեբանական վիճակ և այլն, դատավարական գործընթացի ժամանակ հաշվի չեն առնվում․ կարծիքներ

Լուրեր

08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում» (КГБ-ի պադվալ)
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր երկրի օրենսդրության մեջ սեռական ոտնձգության մասին սահմանում առկա է, և այն համարվում է գենդերային խտրականության տեսակ, սակայն չկա դրա վերաբերյալ որևէ պատասխանատվություն»,- «Ինչպե՞ս կանխարգելել  սեռական բռնությունը Հայաստանում»՝ թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Նվարդ Փիլիոպոսյանը՝ խոսելով օրենսդրական դաշտում առկա խնդիրների և բացերի մասին։

«Օրինակ՝ չկա թեժ գիծ կամ մի որևէ այլ հեռախոսահամար, որով կարելի է զանգահարել և բարձրաձայնել սեռական ոտնձգության մասին, ուստի այս մասով, կարելի է ասել, մեր օրենսդրությունը բաց է։ Իսկ ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա պետք է նշեմ, որ մեր օրենսդրությամբ կան սահմանված պատժատեսակներ, սակայն, դրանք առավել շատ նեյտրալ են․ օրինակ՝ սեռական բռնության համար նախատեսված է այնպիսի պատիժ, ինչպիսին սպանության, գողության կամ տնտեսական հանցագործության համար։ Սեռական բռնության առանձնահատկությունները՝ հոգեբանական վիճակ և այլն, դատավարական ողջ գործընթացի ժամանակ հաշվի չեն առնվում»,- ասաց իրավաբանը՝ ներկայացնելով միջազգային փորձը, երբ սեռական բռնության ենթարկած անձին, օրինակ, կարող են հարցաքննել կամ առերեսել միայն մեկ անգամ՝ նրան հոգեբանական ճնշումից զերծ պահելու համար։

Քննարկման մասնակից, մանկավարժ Հասմիկ Անտոնյանն էլ գտնում է, որ պետությունը, մասնավորապես  կրթության նախարարությունը, պետք է այս հարցով կանգնի ուսուցչի կողքին, և դպրոցներում երեխաների սեռական դաստիարակությունը սկսի ոչ թե 8-րդ դասարանից, այլ ավելի վաղ տարիքից: