Քաղաքաշինական խորհուրդը մերժեց փոքր կենտրոնում բարձրահարկ շենքերի նախագծային առաջարկները

Լուրեր

03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
Բոլորը

Բազմաբնակարան մի շարք շենքերի և բնակելի համալիրների էսքիզ-առաջարկներ են քննարկվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում:

«Ակտիվ քննարկում է ծավալվել հատկապես Կորյունի փողոցի 23/2 հասցեում և հարակից հողամասերում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախագծի շուրջ: Նախագծի հեղինակները նշել են, որ տարիներ շարունակ միջոցներ են ներդրել տեղի տարածքները գնելու ուղղությամբ:
Խորհրդի անդամների մի մասը դեմ է արտահայտվել նախագծին՝ ընդգծելով քաղաքի փոքր կենտրոնի ծանրաբեռնվածությունն ու ճարտարապետական առանձնահատկությունները: Ոմանք էլ, հաշվի առնելով կատարված ներդրումները, առաջարկել են դիտարկել կառուցապատման հնարավոր այլ տարբերակներ:
Նիստը վարող Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանն անդրադարձել է կենտրոնի կառուցապատմանը:
«Ես հասկանում եմ, որ տարիներ շարունակ տարածքներ եք գնել, որտեղ հետագայում պատրաստվում էիք շենք կառուցել: Ցավում եմ, բայց դա մեր որոշումների համար հիմք չէ: Եթե չկա քաղաքապետարանի հետ պայմանագիր կամ փաստաթղթային որևէ այլ պայմանավորվածություն, ուրեմն մենք իրավահաջորդ չենք այն բանավոր պայմանավորվածությունների, որոնք եղել են նախկին իշխանությունների հետ, և չունենք որևէ պարտավորություն: Իսկ եթե պայմանգիր կա, ապա մենք պարտավոր ենք ի կատար ածել այն կամ էլ դիմել դատարան՝ պայմանագիրը լուծարելու համար»,-նշել է Հայկ Մարությանն ու հավելել, որ քաղաքապետարանն այսօր խրախուսում է մայրաքաղաքում շինարարության զարգացումը:
«Յուրաքանչյուրն, ով ուզում է շենք կառուցել և ներկայացնում է նորմերին համապատասխանող առաջարկ, ապա նրա համար կանաչ լույս է վառվում»,– նշել է քաղաքապետը:
Խոսելով կանաչ տարածքներում հնարավոր շինարարության մասին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ, թեև վերջին շրջանում քաղաքապետարանը պարբերաբար ստանում է նման առաջարկներ, դրանք հնարավոր չէ իրագործել:
«Քանի դեռ քաղաքապետը ես եմ, կանաչ տարածքում կամ այգում շենք չի կառուցվելու»,-հատկանշել է Երևանի քաղաքապետը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մաշտոցի պողոտա 8/6 հասցեում բնակելի համալիրի, Կ. Ուլնեցու փողոցի հ. 58/20 և հարակից հողամասերում բազմաբնակարան բնակելի համալիրի, ինչպես նաև նախորդ նիստում արդեն մեկ անգամ ներկայացված Պարոնյան փողոցի 15 հասցեին հարակից տարածքի վերաբերյալ էսքիզ-առաջարկները:
Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ Երևանի փոքր կենտրոնում բազմաբնակարան պարագծային կառուցապատմամբ բնակելի թաղամասերում կետային բազմահարկ կառուցապատման նախագծային էսքիզ-առաջարկությունները չընդունվեցին:
Պարոնյան փողոցի 15 հասցեին հարակից հողամասերում շենքի վերամշակված նոր այլընտրանքային էսքիզ – առաջակի վերաբերյալ որոշեցվեց ընդունելի այլ առաջարկների մշակման հնարավորություն ընձեռել:
Կարևորելով քաղաքի համաչափ զարգացումը՝ Կ.Ուլնեցու փողոցի հ.58/20 հասցեի վերաբերյալ ներկայացված առաջարկը հայեցակարգային առումով ընդունվեց, սակայն ճարտարապետական լուծումների և հարկայնության որոշակի վերապահումներով:
Խորհրդի որոշմամբ Ալիխանյան եղբայրների փող. հ 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ-առաջարկն էլ կներկայացվի հանրային քննարկման»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։