Մինսկում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը. ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ելույթով

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Մինսկում այսօր կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

 

«Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության, այդ համատեքստում մասնակից երկրների օրենսդրությունները ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 5-րդ՝ «Ակտիվների վերադարձման միջոցների մասին» գլխի ներքո նախատեսված նորմերին համապատասխանեցնելու գործընթացին վերաբերող հարցեր: Որոշվել է մասնակից երկրների միջև շարունակել այս ուղղությամբ տեղեկատվության ակտիվ փոխանակումը՝ շեշտադրումը կատարելով հատկապես ակտիվների վերադարձման ոլորտում իրավական փոխօգնության պրակտիկայի բարելավման և արդյունավետության բարձրացման կառուցակարգերի վրա:

 

Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակություններն ներկայացրել են կոռուպցիայի հակազդման սեփական փորձը: Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել անցած տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթություններին ու հետապնդած խնդիրներին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, պատճառված վնասների վերակագնման ոլորտներում հիմնական արդյունքներին վերաբերող  ելույթով:

 

Արթուր Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալներ, քանի որ դրանք հիմնված են դրսևորվող քաղաքական կամքի, հասարակության լիարժեք օժանդակության, իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի և վճռականության, ինչպես նաև ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք կառուցակարգերի՝ մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող  և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ այս բազայի հենքին Հայաստանը ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացումը տեսնում է հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագրավման,  երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու և օրինական տիրապետողին հանձնելու իրավական մեխանիզմների կատարելագործման, հակակոռուպցիոն կենտրոնացված մոդելի ստեղծման և այլ կոնցեպտուալ ուղղություններով: «Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը»,-հավելել է Արթուր Դավթյանը:

 

Փոխըմբռնման, վստահության և կառուցողական երխոսության ոգով անցկացված Խորհրդի նիստի ընթացքում ընդհանուր առմամբ ընդունվել է 10 որոշում, որոնք վերաբերում են  ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի իրականացման արդյունքներին, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրով առաջիկա մեկ տարվա համար նախատեսված միջոցառումներին: Մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատել նախորդ տարի անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական հակակոռուպցիոն մրցույթը, ինչից ելնելով որոշվել է այս տարի ևս նման միջոցառում անցկացնել:

 

Բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ նախորդ տարվա ընթացքում Միջպետական խորհրդի գործունեության դինամիկան և արդյունավետությունը՝ նիստի ընթացքում սահմանված կարգով նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

 

Որոշվել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում:

 

Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արթուր Դավթյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ առանձին երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր»,-ասված է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի  տարածած հաղորդագրության մեջ։