ՍԴ-ի անունից հանդես եկողներն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել «Մարտի 1»-ի հանցագործությունը՝ ապահովելով դրա հիմնական պատասխանատուների անպատժելիությունը. Տիգրան Եգորյան

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 8-ին ընդունած, սակայն այսօր հրապարակած որոշմանը, ըստ որի՝ ՍԴ-ն որոշել է դատավորի դիմումում ներկայացված երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

Նշենք, որ քրեական օրենսգրքի հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

«Սույն դիմում-կոչի պատճառը ՀՀ Սահմանադրական դատարանի անունից հրապարակված 08.07.2019թ. աշխատակարգային որոշումն է (ՍԴԱՈ-72), որի համաձայն քննության է ընդունվել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան` որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ. որոշում):

Ընդհանուր իրավասության դատարանի` գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու հիշյալ որոշումը բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ, հետևաբար Սահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել: Սահմանադրական դատարանի անունից հանդես եկած դատարանի անդամները հիշյալ որոշմամբ դուրս են բերել Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից:

Բացի դրանից սույն որոշմամբ որոշումն ընդունած դատարանի անդամներն ուղիղ անտարբերություն են դրսևորել թիվ ԵԴ/0253/01/19 գործով տուժողների իրավահաջորդների իրավունքների նկատմամբ արհամարելով օրեր առաջ ներկայացված «Մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ և/կամ դրանցից ածանցված և Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործերի քննությանը Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ փաստարկներին:
Այսինքն այս որոշումը նախ չէր կարող կայացվել մի քանի պոտճառով՝ նախ Սահմանադրական դատարանի անդամների հիշյալ գործի քննությանը մասնակցության անհնարինության պատճառով, երկրորդ՝ դատարանի որոշման վերաքննիչ դատարանի կողմից բեկանված լինելու և հետևաբար նման որոշման բացակայության պատճառով և երրորդ՝ Սահմանադրական դատարանի անդամների դատարանի որոշումների կայացման լիազորության վերաբերյալ առկա վեճի պատճառով:
Այս որոշումն ուղիղ ապացույց է այն բանի, որ Սահմանադրական դատարանի անունից գործող անդամները լծված են կոնկրետ շահերի անշեղ սպասարկմանը:

Հաշվի առնելով ՀՀ ՍԴ` Սահմանադրությամբ սահմանված կազմավորման պահանջների խախտման և Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունը յուրացնելու հետևանքով առաջացած դատարանի, ապաև Սահմանադրական ճգնաժամը, և այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունն ու ուղերձը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների` հիշյալ գործի քննությանը մասնակցելու կողմնակալությամբ և կանխակալությամբ պայմանավորված անհնարինությունը, ինչպես նաև հիշյալ գործի կապակցությամբ զարգացումներն` ի հեճուկս այն խնդրի, որում հայտնվել է պետությունը, ակնհայտ է Հրայր Թովմասյանի գլխավորությամբ Սահմանադրական դատարանի անդամների անտարբերությունը ՀՀ Սահմանադրությունը պաշտպանելու մասին տրված երդմանը և բոլորովին այլ շահերի պատպանության առաջնահերթությունը, քան նախատեսված են Սահմանադրությամբ:

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները («Մարտի 1-ի» իրադարձություններ) Հայաստանի 3-րդ Հանրապետության և ժողովրդի իշխանության (հետևաբար` ինքնիշխանության) դեմ ուղղված ամենաառանցքային հանցագործություններից մեկն էր, որի հետևանքները չեն վերացվել մինչ օրս և շարունակում են իրենց քայքայիչ ազդեցությունը պետության վրա:
Մարտի 1-ին կրակ բացվեց ժողովրդի վրա, ժողովրդի իշխանության վրա, Սահմանադրության վրա՝ Հայաստանի Հանրապետության վրա: Սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման արդյունքում, և դրան հաջորդած` իշխանության մենաշնորհացման գործընթացները հանգեցրին «խորքային» պետության ձևավորմանն ու ամրապնդմանը, ինչի դրսևորումներն առկա են նաև այսօր՝ 2018 թվականի համաժողովրդական շարժման արդյունքում ժողովրդի իշխանության մասնակի վերահաստատումից հետո:
Տարիներ շարունակ Սահմանադրական դատարանն իրականացրել է Սահմանադրության խախտման և ժողովրդի իշխանության յուրացման գործընթացի իրավական վավերացման հիմնական առաքելություն: Անձնային և խմբային շահերի սպասարկման նպատակներով պետական մարմինների համակարգ ներթափանցած ապապետական միավորներն անշեղորեն իրականացրել են իրենց հիմնական գործառույթը:
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անունից գործող խմբային շահերի սպասարկման գործին լծված անձինք (անդամները), ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործի քննության շրջանակներում ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել «Մարտի 1-ի» հանցագործությունը՝ ապահովելով դրա հիմնական պատասխանատուների անպատժելիությունը: Դրա ամենապարզ ապացույցը, ի հեճուկս ողջ վերոգրյալի` նրանց համառությունն է` ամեն գնով օր առաջ ավարտին հասցնել իրենց ստանձնած պարտավորությունը՝ ի հակառակ ՀՀ Սահմանադրության:

Այս ձևակերպումը պատահական չէ, քանի որ Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածով սահմանված իշխանության միայն ժողովրդին պատկանելու դրույթի իրագործման միակ երաշխիքը նախատեսված է հենց նույն հոդվածով՝ սահմանելով ժողովրդի իշխանության յուրացումը որպես հանցագործություն:

Հետևաբար, ցանկացած մեկնաբանություն, որը անհնարին կդարձնի այդպիսի հանցագործության կապակցությամբ պատասխանատվությունը, ուղղված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինքնիշխանության և պետության դեմ` անկախ այն հանգամանքից, թե ում կողմից և ում անունից է դա իրականացվել:

Չի կարելի թույլատրել «Մարտի 1-ի» հանցագործության կրկնություն և չի կարելի թույլատրել որևէ խոչընդոտ «Մարտի 1-ի» հանցագործության արդյունավետ քննությանը:

Սույնով դիմում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդիր (Ազգային Ժողովին), գործադիր (Կառավարությանը) և դատական իշխանություններին, ՀՀ Նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին (Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան), քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին, Ժողովրդին.

Սա բեկումնային պահ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդի իշխանության վերահաստատման համար:

Ուստի, բոլոր հասցեատերերին խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և համաչափ միջոցներ` չթույլատրելու նման ոտնձգություն Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության հանդեպ:

Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված և Ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող Օրենսդիր և Գործադիր իշխանություններից, ինչպես նաև Հանրապետության Նախագահից ակնկալում ենք անհապաղ արձագանքել Սահմանադրությանը հակառակ և դատարանի լիազորություններից դուրս Սահմանադրական դատարանի անունից այս գործունեության կապակցությամբ, որն ըստ էության պարունակում է հանցագործության հատկանիշներ:

Սույն դիմումը ներկայացվում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից, Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում քաղաքական շարժառիթներով հետապնդումների ենթարկվածների անունից:

Միևնույն ժամանակ, այս դիմումը բաց է ստորագրության համար, ուստի, խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են Մարտիմեկյան իրադարձություններից և ովքեր մտահոգ են բարձրացված խնդրով` միանալ այս դիմումին»,- գրել է փաստաբանը: