«Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկին վիրահատել են
Հասարակություն
10.07.2019 | 11:25Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը:
Այսօրվա նիստը այս պահին ընդմիջվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակն էր պատճառը: Նա վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում:
Դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցեց հիվանդանոցից ստացած գրությունը, համաձայն որի՝ Ավետիսյանը ստացիոնար բուժման կարիք ունի: Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին միջնորդեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե ինչ հիվանդություններ ունի Ավետիսյանը և արդյոք դրանք խոչընդոտո՞ւմ են նրա մասնակցությանը նիստերին, թե՝ ոչ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Լիլիթ Շաբոյան