Տեսանելի են համագործակցության հեռանկարները երկրում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղությամբ. տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՅԴ գրասենյակից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչների միջև։

«Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։

ԱԺՄ կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության վարչության անդամներ Անահիտ Աղոյանը, Ադրինե Ավագյանը, Աշոտ Այվազյանը, Վարդան Վարդանյանը եւ Հրաչ Համբարձումյանը։ Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Շաղիկ Մարուխյանը եւ Աշոտ Սիմոնյանը ։

Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ունեն համատեղ անցած ճանապարհ, եւ այժմ տեսանելի են համագործակցության հեռանկարները երկրում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Եղոյանը նշել է, որ երկու կուսակցությունները երկրում առկա իրավիճակը նույն ձեւով են վերլուծում, եւ այդ հարցում կա փոխըմբռնում` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտն արգելք է ցանկացած առաջընթացի համար։

ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Դաշնակցության նախաձեռնած ոլորտային հանձնախմբերի աշխատանքը, ինչպես նաեւ որոշ օրենսդրական նախաձեռնությունների առընչությամբ կուսակցության տեսակետները։ Նա ներկայացրել է նաեւ Դաշնակցության «Զարգանալ` չզիջելով» հայեցակարգի կարեւորությունը եւ դրա շուրջ համախոհ ուժերի համախմբման անհրաժեշտությունը։

Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձևավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել միջկուսակցական շփումները ներքաղաքական կարևորագույն հարցերի  շուրջ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի այս նախաձեռնության նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական առողջ ուժերի հետ քննարկել երկրում տիրող քաղաքական իրավիճակը և մի շարք հարցերի ուղղությամբ ճշգրտել մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիները»,- ասված է հաղորդագրությունում: