Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է բազմակողմ աջակցության ցուցաբերել Հայաստանին. Արթուր Դավթյանն ընդունել է ԵՀ պատվիրակությանը

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք դատախազության մամուլի ծառայությունից:

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս տեսակետից, ըստ Արթուր Դավթյանի, հանգուցային նշանակություն ունի հատկապես Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են նշված ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: Վերջիններիս նշանակությունն ընդգծվում է հատկապես նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է բազմակողմ աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ սկսած բարեփոխումների իրականացման գործընթացում՝ ելնելով Հայաստանի իշխանությունների և հասարակության սահմանած առաջնահերթություններից ու մարտահրավերներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի հակազդման և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության մշակման, հետագա իրականացման գործընթացներում ՀՀ դատախազության մասնակցության և սպասելիքների, քրեական դատավարության շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների կիրառման, դրանց շրջանակներում ԵՄ-ի կողմից կարճաժամկետ և միջնաժամկետ օժանդակության եղանակներին, համագործակցության հետագա զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, գործնական քայլեր է կատարում նաև քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության իրավակիրառ պրակտիկան եվրոպական իրավունքի զարգացման տենդենցներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այդ համատեքստում առանձնացվել է հատկապես դատախազության կողմից այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիուտի ներդրմանն ուղղված օրենսդրական համապատասխան փոփոխությունների նախագծի շրջանառումը: Արթուր Դավթյանն առաջարկել է համագործակցության շրջանակներում դիտարկել նաև նշված խափանման միջոցի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության հնարավորությունը, որն էապես կնվազեցնի խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել քննարկումները՝  հետագա գործակցության օպտիմալ եղանակների, մեթոդների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: