Քննարկվել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի թեկնածության եւ թեկնածուի ընտրության համար ԱԺ առաջադրման մասին հարցը:

«Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնելով թեկնածուի՝ Հասմիկ Ղահրամանյանի կենսագրությունը, կարեւորել է մասնագիտական որակները, աշխատանքային բազմափորձությունը:

1995 թվականից նա աշխատաում է Կենտրոնական բանկում, ղեկավարում է Դրամավարկային քաղաքականության վարչությունը, տնտեսագիտության թեկնածու է, ատենախոսության թեման՝ «Գնաճը, դրա դրսեւորման առանձնահատկությունները եւ մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», գիտական հոդվածների հեղինակ է, տիրապետում է օտար լեզուների:

Հասմիկ Ղահրամանյանի հավաստմամբ՝ ՀՀ ԿԲ-ն մշտապես զարգացող կառույց է: Ըստ նրա՝ տնտեսական աճի հիմնասյուններ են գների եւ ֆինանսական կայունության ապահովումը, ինչն իրականացնում է երկրի գլխավոր դրամատունը:

Բանախոսին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են գնաճին, դրա զսպման մեխանիզմների կատարելագործմանը, երկարաժամկետ հատվածում ֆինանսական կայունության ու տնտեսական աճի ապահովման խնդիրներին:

Հանձնաժողովականները 4 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցին տվել են դրական եզրակացություն: Ազգային ժողովը ՀՀ ԿԲ խորհրդի կազմում կառաջադրի Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրությունում: