Բժիշկը պնդում է՝ իրեն անհիմն են հեռացրել աշխատանքից, տնօրենը՝ հերքում է

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Կուրորտաբանության և ֆիզիկական առողջության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին ինստիտուտի հիդրո-կինեզոթերապիայի բաժնի վարիչ, բժիշկ Նունե Ակունցը մեղադրում է իրեն աշխտանաքից անհիմն հեռացնելու համար։

Ի պաշտպանություն Ակունցի change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որին այսօր արդեն միացել է 394 անձ։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ինստիտուտի նոր տնօրենը 2 օր բացակայությունից հետո Ակունցին հեռացրել է աշխատանքից։

Factor.am-ի հետ զրույցում Ակունցն ընդունեց, որ 2 օր աշխատանքից բացակայել է՝ առանց տնօրինությանը զգուշացնելու, բայց կարծել է, որ զգուշացում կստանա, կամ աշխատավարձից պահում կանեն: «Ես չպատկերացրի, որ կարող են առիթից օգտվել և նման քայլի գնալ։ Տնօրենը փոխվել է, 7 ամիս է, որ նոր տնօրեն կա, նա ամեն օր ինձ կանչում էր և ասում՝ դիմում գրի գնա, չէր հիմնավորում, թե ինչու պիտի դիմում գրեմ։ Միակ պատճառն ասում էր, որ մենք տարբեր մարդիկ ենք, միասին աշխատել չենք կարող, ես չեմ հասկանում, թե տարբեր մարդիկ լինելը ի՞նչ կապ ունի բժշկության հետ»,- ասաց բժիշկը:

Factor.am-ը կապ հաստատեց Կուրորտաբանության և ֆիզիկական առողջության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Տիգրան Վահրամյանի հետ, վերջինս ասաց, որ յոթ ամիս շարունակ չի հորդորել դիմում գրել:«Ես իրեն հիմնավորել եմ, մատնանշել եմ աշխատանքում առկա թերությունները, որոնք նա չի շտկել։ Երբ նույն թերությունները մնացել են չկարգավորված, ես նրան առաջարկել եմ գտնել նոր աշխատանք և տեղեկացնել ինձ, թե երբ է դա ցանկանում անել»,- ներկայացրեց տնօրենը։

Անդրադառնալով 2 օրվա բացակայության համար բժշկին աշխատանքից հեռացնելուն, տնօրենը ասաց․ «Նա 2 օր աշխատանքի չի եկել, ոչ մեկի չի զգուշացրել, երկուշաբթի օրը նոր ինձ հիվանդության տեղեկանք են ներկայացրել, որը ստորագրված է եղել «Արաբկիր» բժշկական բուժկենտրոնի կողմից, ես տեղեկանքը տեսնելով շատ զարմացա, քանի որ արդեն ճշտել էի, որ նա այդ օրերին երկրում չի եղել և հիվանդ չի եղել։ Սա եղավ իմ վերջին կաթիլը, որ ես նման որոշում կայացնեմ»,- պնդեց Վահրամյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ գիտակցում է, որ Ակունցը երկարամյա աշխատող է, ունի իր վաստակը, բայց նման քայլի է գնացել հաստատությունում կարգուկանոն հաստատելու համար։ Տնօրենը նաև ասաց, որ իր որոշումը վերջնական է և վերանայման ենթակա չէ։  Իսկ աշխատանքից ազատված բժիշկը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է դիմել դատարան։

Լիլիթ Շաբոյան