Իմ դեմ արշավի նպատակներից մեկը իմ միջոցով վարչապետին հարվածելն է․ Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.07.2019 | 15:45ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կարծում է, որ իր դեմ արշավ է սկսվել: Այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով աղջիկների ուղեկցությամբ նախագահի նստավայր գնալու շուրջ հրապարակումներին՝ պատգամավորը հայտարարեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Այդ արշավը մի քանի գլուխ ունի: Նպատակներից մեկն էլ իմ միջոցով վարչապետին հարվածելն է, մեր քաղաքական թիմի վարկանիշը գցելն է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան