Արծվիկ Մինասյանը՝ Կարեն Կարապետյանի փոփոխությունների սիմվոլ լինելու մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Գործող Սահմանադրությամբ, քաղաքական համակարգով, այն համաձայնությամբ, որն առկա է կոալիցա ձևավորելու ուղղությամբ, և նաև՝ Կառավարության ծրագրով, ՀՀ կառավարության բոլոր անդամները մեկ ամբողջություն են»,-  այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով մեր հարցին, թե ինչու են ինչպես ՀՀԿ, այնպես էլ ՀՅԴ անդամները, խոսելով կառավարության արձանագրած հաջողությունների մասին, խուսափում ընդգծել վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը:  

«Անհատականացնելը նշանակում է՝ մենք խոսում ենք 2018 թվականից ուժի մեջ մտնող այն նորմի մասին, որ Կառավարության յուրաքանչյուր անդամի նկատմամբ պառլամենտը կարող է պաշտոնանկության առաջարկ անել»,- հավելեց Մինասյանը: 

Factor.am-ի հիշեցմանը՝ չէ՞ որ Սերժ Սարգսյանն անհատով էր պայմանավորում, երբ հայտարարում էր՝ Կարեն Կարապետյանը լինելու է փոփոխությունների սիմվոլ, Մինասյանը խուսափեց պատասխանել՝ կրկին նշելով, որ իր ղեկավարած նախարարությունն անում է այն, ինչ ամրագրված է ՀՀԿ-ի հետ ստորագրված քաղաքական համաձայնագրում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան