Ծերատուն տեղափոխվելուց հետո հարազատների հետ կապը գրեթե չի պահպանվում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
Բոլորը

Հայաստանի տարբեր ծայրերից 50 տատիկ-պապիկների այսօր համախմբել է Վանաձորի Մայմեխի 8 հասցեում գտնվող «Տարեցների տուն» հիմնադրամը: 1993 թվականից հիմնադրամն իր հարկի տակ է ընդունում տարեցների, որոնք, ճակատագրի բերումով, ընտրել են ծերատան ճանապարհը: Կառույցը նախատեսված է 55 տարեցի համար, ներկայում այստեղ 25 կին և նույնքան էլ տղամարդ է բնակվում:

«Այստեղ իրականացվում է շուրջօրյա խնամք: Հաստատությունը զբաղվում է նրանց և՛ սննդի, և՛ սոցիալ-կենցաղային հարցերով, նաև միջոցառումներ են կազմակերպվում: Հաստատությունը զբաղվում է այն խնդիրներով, որը կփորձի գունավորել նրանց կյանքը, մի քիչ հետաքրքիր դարձնել: Ամեն ինչ անում ենք, որ նրանք հասարակությունից կտրված չլինեն: Պարբերաբար համերգներ ու թատրոններ են գնում, հյուր ենք գնում, քաղաքում են զբոսնում»,- ասաց «Տարեցների տուն» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Օհանյանը:

Մի քանի ամսից մեկ տարի կլինի, ինչ Սամվել Խաչատրյանը որոշեց, որ պետք է տարեցների տանն ապրի: Առօրյան սկսվում է մարզվելով, ապա գիրք է կարդում, քայլում ու ընկերների հետ թղթախաղ խաղում: Ասում է՝ զավակներն իր՝ ծերատուն տեղափոխվելու որոշման հետ համաձայն չեն եղել, բայց ինքը հենց իրենց մասին մտածելով է տեղափոխվել, սոցիալական պայմաններն են այդպես թելադրել:

«Չցանկացա իրենց համար բեռ լինել: Հիմա կյանքն այնքան դաժան է, ամեն մարդ ուզում է այն անցկացնի ոչ թե վատնելով, այլ ապրելով: Իրենք կարողանում են իրենց ընտանիքը մի կերպ յոլա տանել: Ես էլ չէի ուզում, որ ինչ-որ մեկի համար հոգս լինեմ, և որոշեցի այստեղ գալ: Չէին ընդունում իմ որոշումը, բայց ես իրենց հետ զրուցեցի, հասկացան, որ սա է ճիշտը»,- ասաց Սամվել Խաչատրյանը:

Իսկ 70-ամյա Ռիտա Դալլաքյանը տարեցների տուն է տեղափոխվել 4 տարի առաջ: Ծերատան ակտիվ բնակիչներից է, սիրում է տարբեր միջոցառումների ու մրցույթների մասնակցել և դրանցից վերադառնալ հաղթանակով: Նրա դեպքում ևս ծերատուն տեղափոխվելն իր ընտրությունն է եղել:

«Տղաս Ռուսաստանում է ապրում, իր մոտ գնացի, չկարողացա մնալ, ճնշումս բարձրանում էր: Նորից հետ եկա, վարձով ապրեցի մի քանի ամիս, տեսա՝ չեմ կարողանում մենակ ապրել, ոնց որ պատերն ինձ ուտեին: Ես էլ տեղափոխվեցի այստեղ: Շատ լավ է անցնում՝ մարզանք եմ անում, նարդի եմ խաղում, աղոթում եմ բոլորի համար, աշխարհի ու Հայաստանի համար: Երկու անգամ Ծաղկաձորում մրցույթի եմ մասնակցել, առաջին անգամ առաջին տեղ ընկա, երկրորդ անգամ խառախուռա արեցին՝ երկրորդ տեղ ընկա: Այս տարի որ գնամ, հաստատ առաջին տեղն եմ գրավելու: Վախենում են ինձ հետ խաղան, չեն խաղում, գիտեն, որ պարտվելու են»,- կատակում է տիկին Ռիտան:

Ի տարբերություն շաշկու՝ տիկին Ռիտան նարդի խաղալ նոր է սովորել: Ընկերուհին՝ 83-ամյա Օլենիկ Սահակյանն է սովորացրել: Օլենիկ տատն էլ 2 տարի է այստեղ բնակվում: Պատմում է կյանքի տխուր պատմությունը՝ ինչպես է առաջին ամուսնուց երեխա չունենալու համար բաժանվել, երկրորդ անգամ ամուսնացել ու միայնակ մեծացրել ամուսնու առաջին կնոջ երկու անչափահաս երեխաներին, ապա նաև ամուսնացրել: Բայց նրանց մահից հետո Օլենիկ Սահակյանը ստիպված է եղել ծերատուն տեղափոխվել. «Բոլորից գոհ եմ շատ, Աստված վկա: Ես աշխատանքի սովոր եմ, բալա ջան, առանց աշխատանք ձանձրանում եմ: Հենց մի քիչ պարապ եմ լինում, իմ Ռիտայի հետ նարդի ենք խաղում: Ազատ ենք, թատրոն էլ ենք գնում, քաղաք ենք գնում: Ես սարերն էլ եմ գնում, ծաղիկ եմ քաղում: Որ իմանայի՝ գալու եք, քո համար էլ կգնայի ծաղիկ կքաղեի»:

Տարեցների տան տնօրենը ցավով նշում է, որ հարազատների հետ կապը չի պահպանվում, հազվադեպ են այցելում: «Ամենավիրավորականն այն է, որ երբ տարեցը հիվանդ է լինում, այդ ժամանակ են ուզում ազատվեն նրանցից: Ա՛յ, դա շատ ծանր է: Երբ խորանում ես մեկի կյանքում, այնքան պատմություն ունի, և միանշանակ չես կարող մեղադրել այս կամ այն կողմին»,- ասում է տիկին Օհանյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ որքան էլ ուզում է իրենք լավ վերաբերվեն, միևնույն է, տարեցները միշտ իրենց հարազատի կարիքն են զգում:

«Տարեցների տունը» ստեղծվել է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի կողմից, իսկ 2.000 թվականից հանձնել է Հայ օգնության ֆոնդին, որն էլ զբաղվում է կառույցի խնդիրներով: Տարեցների տան հովանավորը Գևորգ և Սիրվարդ Գարամանուկյաններն են, նաև պետության կողմից սուբսիդիա են ստանում՝ նվազագույն աշխատավարձի չափով: Ծերատան տարեկան բյուջեն ընթացիկ ծախսերի համար կազմում է 180 հազար դոլար:

Տաթևիկ Ղազարյան