Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի վրա Իրան-ԱՄՆ ռազմական հակամարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրանի և Ամերիկայի միջև պատերազմի հավանականությունը շատ փոքր է, որովհետև երկուսն էլ գիտեն, որ դա կործանարար պատերազմ կլինի»,- համոզված է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Վերջինս նշում է, որ իրականում այդ երկրները միմյանց կարիքն ունեն։ «Կարիքը ունեն երկուսն էլ միմյանց, մասնավորապես՝ Իրանը կարևոր դեր է կատարում Իրաքում որպես կայունացնող գործոն։ Գաղտնիք չէ, որ ներկայումս Իրաքի ղեկավարությունը հիմնականում շիաներ են և Իրանը որոշակի ազդեցություն ունի նրանց վրա, և նա կայունացնող դեր է խաղում, իսկ դա Ամերիկայի համար շատ կարևոր է»,- նկատում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ պարոն Սաֆրաստյանի, Իրանը տարածաշրջանում «Իսլամական պետության» ծավալապաշտության ամենազսպող գործոնն է, հայտնի է, որ այդ կազմակերպության առաջին թիրախը ամերիկացիներն են։ Հետևաբար պատերազմի փոխարեն ամերիկացիներն Իրանի հետ կշարունակեն խոսել պատժամիջոցներով․ «Պատժամիջոցները այդ օղակի սեղմելը չի կարող բերել ռեալ արդյունքի, և դրա համար ես կարծում եմ, որ այս ճնշումը իհարկե կշարունակվի Իրանի վրա ամերիկացիների կողմից, բայց որոշակի փուլում կողմերն իրար հետ կգտնեն որոշակի եզրեր և կսկսեն այդ ընդհանուր եզրերի շուրջ բանակցային գործընթացներ»։

Ըստ արևելագետի, Իրանը հազիվ թե միակողմանիորեն զիջի ամերիկացիներին, առաջինը՝ զիջելը կդիտվի պարտություն. տարածաշրջանում դերը պահպանելու խնդիր կա։ «Իրանի համար շատ կարևոր է դեմքը պահելը։ Երկու երկրներն էլ և Իրանը գուցե ավելի մեծ հնարավորություններ օգտագործելով կփորձի դեմքը պահել»,- ենթադրում է արևելագետը։

Ի՞նչ կարող է անել Հայաստանը կամ ինչպե՞ս կարող է պաշտպանվել մեր պետությունն այս հակամարտությունից։ Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, Հայաստանը հաստատ չի կարող միջնորդի դեր ստանձնել Իրանի և Ամերիկայի միջև։

Քաղաքագետ Արա Պապյանը այլ կարծիքի է։ Իրանում դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող քաղաքագետը վստահ է, որ Հայաստանը պետք է փորձի դառնալ հարթակ կողմերի բանակցությունների համար։ «Մենք գիտենք, որ նման շփումներ եղել են Եվրոպայի տարբեր քաղաքներում, կարծում եմ՝ Երևանը ևս կարող է հավակնել նման միջոցառման կազմակերպելու համար հաշվի առնելով, որ մենք բավականին լավ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ, բավականին լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ»,- կարծում է «Մոդուս Վիվենդի» ՀԿ-ի ղեկավար Արա Պապյանը։

Ըստ նրա, եթե, այնուամենայնիվ, ռազմական հակամարտություն սկսվի այդ երկրների միջև, Հայաստանի համար այն շատ վատ հեռանկարներ է խոստանում․ «Եթե խորքային ռումբեր օգտագործվեն ոչնչացնելու համար այդ հարստացնող լաբորատորիաները և գործարաններն Իրանի տարածքում, դա կարող է էկոլոգիական լուրջ խնդիրներ առաջացնել, սկսած երկրաշարժից, վերջացրած միջուկային արտահոսքով։ Դա ռադիոակտիվ փոշի է, ռադիոակտիվ ամպեր և այլն»։

Այնուամենայնիվ, ըստ պարոն Պապյանի, զինված հակամարտության հեռանկարը մշուշոտ է։ Այն ձեռք չի տալիս նույնիսկ Դոնալդ Թրամփին, որը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվել երկրորդ ժամկետի համար․ «Ամեն ինչ կսահմանափակվի փոխադարձ հոխորտանքով, ինչ-որ միջադեպերով, այսինքն՝ ինչ-որ թռչող օբյեկտ կոչնչացվի, բախում կարող է լինել մեկ-երկու նավի մեջ։ Այսինքն, երկու կողմերն էլ իրենց զուսպ կպահեն»։ Քաղաքագետը վստահ չէ, որ այս երկրների սառը պատերազմն արդյունք է Իրանում ուրանի հարստացման։

Ըստ նրա գլխավոր պատճառը Չինաստանն է, որն սպառնում է դառնալ ամերիկյան տնտեսությանը համարժեք գերտերություն։ «Չինաստանի պարագայում Իրանը հանդես է գալիս նավթի հիմնական մատակարարողներից մեկը, մոտ 24-25 տոկոս, որը նշանակում է, որ եթե հաջողվի ԱՄՆ-ին ինչ-որ պատճառաբանությամբ խոչընդոտներ ստեղծել այդ մատակարարման դեմ, չինական տնտեսությունը լրջագույն խնդիրներ կունենա, աճը կդանդաղի և այլն»,- ասում է Արա Պապյանը։

Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, ամերիկյան սպառնալիքներն Իրանին չեն կանգնեցնի։ Նա կշարունակի նավթ մատակարարել Չինաստանին։ Եվ թեպետ ամերիկացիները կշարունակեն իրենց գլոբալ տիրապետությունը պահպանելու քաղաքականությունը, ըստ քաղաքագետի, Իրանի հետ հակամարտության լուծումը դեռևս կմնա բանակցային դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան