Արթուր Վանեցյանի կենսագրության թնջուկը. ուսումն ի հաշիվ բանակի կամ հակառակը

Լուրեր

08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուսման և բանակային ծառայության տարիների համընկնումով պայմանավորված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնական կենսագրությունը մի շարք հարցեր է առաջացնում։

ԱԱԾ կայքում հրապարակված կենսագրությունում նշված է, որ Արթուր Վանեցյանը 1995-1999 թթ․ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում (ներկայում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան-խմբ.), իսկ 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ստացվում է, որ ԱԱԾ տնօրենը չորս տարում ավարտել է բուհը և, միաժամանակ, այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնել, ինչը, սակայն, հնարավոր չէ։

Fip.am-ը որոշեց պարզել, թե ինչպես է ԱԱԾ տնօրենին հաջողվել միաժամանակ և՛ ծառայել, և՛ ուսում ստանալ։

Հարցումներ ուղարկեցինք Հայաստանի պետական ագրարային համալսարան, պաշտպանության նախարարություն և ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք հնարավոր է ուսման համատեղումը զինվորական ծառայության հետ։

ԱԱԾ պատասխանը

Ի պատասխան հարցմանը, ԱԱԾ-ից հաստատեցին, որ Վանեցյանի կենսագրությունում նշված տվյալներում վրիպակ չկա, և ԱԱԾ տնօրենին հաջողվել է առանց ուսումը ընդհատելու ծառայել զինված ուժերում։ Սակայն թե ինչպե՞ս է հաջողվել՝ ԱԱԾ-ից խորհուրդ տվեցին դիմել «համապատասխան հաստատություններ» (հավանաբար՝ Ագրարային համալսարան և ՊՆ — խմբ․)։

ՊՆ-ի պատասխանը

Պաշտպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Վանեցյանն իսկապես պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1997-1999 թթ։ Սակայն նախարարությունը զինվորական ծառայության և համալսարանական ուսման համատեղելիության վերաբերյալ հաշվառում վարելու գործառույթ չունի։

Ագրարային համալսարանի պատասխանը

Ագրարային համալսարանի պատասխանում հետաքրքիր մանրամասներ պարզվեցին ԱԱԾ տնօրենի ուսման վերաբերյալ։ Այսպես, «Արթուր Վանեցյանը 1995 թ․ ընդունվել է գյուղինստիտուտի հեռակա ուսուցման դեպարտամենտ՝ «Անասնաբուծություն» մասնագիտությամբ, և 1999-ին ավարտել է նույն մասնագիտությամբ»։

Ագրարային համալսարանից տեղեկացրեցին, որ ԱԱԾ տնօրենի՝ զինծառայության վերաբերյալ տվյալներ համալսարանում առկա չեն, և «հնարավոր է, որ Վանեցյանի կողմից ներկայացված լինի այնպիսի փաստաթուղթ, որով թույլ է տրվել մասնակցելու հեռակա ուսուցման ուսումնական գործընթացին, որի տևողությունը յուրաքանչյուր կիսամյակի համար եղել է երեք շաբաթ»։ Համալսարանից նաև տեղեկացրեցին, որ նման փաստաթղթերը, առկայության դեպքում, պահպանվում են մինչև հինգ տարի և այնուհետև ոչնչացվում են։

Իսկ թե ինչպե՞ս է Վանեցյանը կարողացել չորս տարում ավարտել հեռակա ուսուցումը, Ագրարային համալսարանից հայտնեցին, որ 1998 թ․ հունիսին ռեկտորի կողմից հաստատված ուսումնական պլանով՝ «Անասնաբուծություն» մասնագիտության գծով հեռակա ուսուցումը սահմանվել է չորս տարի՝ շրջանավարտներին տալով  բակալավր-անասնաբույծի որակավորում։

Ստացվում է, որ Վանեցյանը ծառայության երկու տարվա ընթացքում 12 շաբաթ կամ 60 օր մասնակցել է ուսումնառության պրոցեսին։ Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք օրենքը նման հնարավորություն տալիս է։

Ի՞նչ է պահանջում օրենքը

Եվ այսպես՝ ըստ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 32-րդ հոդվածի (Զինծառայողներին արձակուրդ տալը)՝

  • Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք, կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:
  • Հրամանատարի որոշմամբ շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ:
  • Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:

Սա նշանակում է, որ Վանեցյանը, եթե անգամ օգտվեր օրենքով զինծառայողներին տրվող բոլոր արձակուրդներից, չէր  կարող 60 օր մասնակցել հեռակա ուսուցմամբ դասապրոցեսին, հետևաբար՝ նա կա՛մ չի մասնակցել, կա՛մ ուսումնառության գործընթացը եղել է ի հաշիվ զինվորական ծառայության։

Արթուր Վանեցյանը չի պարզաբանում

Fip.am-ը ԱԱԾ տնօրենի հետ զրույցում խնդրեց պարզաբանել ուսման և ծառայության համատեղման այս գլուխկոտրուկը։ Սակայն Վանեցյանը հրաժարվեց՝ նշելով. «Այդ հարցին մենք արդեն պատասխանել ենք»։

Նշենք, որ ԱԱԾ տնօրենը դեռևս մայիսին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ծառայել է Հրազդանում տեղակայված ռազմական ոստիկանության զորամասում 1996-ին։ Թե ինչպե՞ս է Երևանի գրանցում ունեցող Վանեցյանին հաջողվել ծառայել բնակության վայրից 50 կմ հեռավորության վրա՝ սա թերևս հետաքննության մեկ այլ թեմա է։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Վանեցյանը ծառայության ընթացքում չէր կարող օրենքով սահմանված կարգով մասնակցել հեռակա ուսումնառության գործընթացին։ Հետևաբար՝ կասկածի տակ են դրվում կա՛մ Վանեցյանի՝ Զինված ուժերում ծառայության ամբողջականությունը, կա՛մ անասնաբուծական մասնագիտական հմտությունները։

Սևադա Ղազարյան

Իրազեկ քաղաքացիների միավորում

fip.am