Վարդան Ղուկասյանը Ծառուկյանի ասածից «տեղյակ չէ, բայց կողմնակից է»

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվան՝  հայտարարեց՝ նկատել է, որ Կառավարության ղեկավարը շատ բարյացակամ է Գյումրիի նկատմամբ:

«Տեսնում եմ, որ հատկապես հուշարձանները, որոնք 1700 հուշարձան են բաց երկնքի տակ, ինքը հատիկ-հատիկ նայում է և տեսնում եմ, որ շատ լավ արտահայտվում է: Շուտ-շուտ գալիս է Գյումրի քաղաք, տուրիզմի զարգացման հետ կապված ինչ-որ ծրագրեր իրականացնում, բայց դա շատ քիչ է, իհարկե, ժամանակն էլ շատ քիչ է, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարմանը, Ղուկասյանը դժվարացավ ասել, թե ինչ զարգացումներ են սպասվում 2018 թվականին, միայն վստահ շեշտեց. ««Ծառուկյան» դաշինքում նման քննարկում չի եղել, երբ քննարկում լինի, բոլորը հավանական է կասեն իրենց կարծիքը, ես էլ իմ կարծիքը կասեմ: Եվ վերջապես «Ծառուկյան» դաշինքը միասին է, ինչ որոշում կայացրեց, ոչ մեկ իրավունք չունի այլ բան ասելու, այդ ժամանակ բոլորս միասին մեր խոսքը կասենք»:

Վարդան Ղուկասյանը թեև տեղյակ չէ, թե Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-հետ կոալիցիա կազմելու հարցով ինչ է հայտարարել, բայց նշեց. «Ինչ-որ ասել է, մենք կողմնակից ենք Գագիկ Ծառուկյանի ասածին, անպայման կպաշտպանենք իրա ասած խոսքերը»:

Մանրամասները ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան