Ձեր նշած սուբյեկտը կրթության փորձագետ չէ. ԿԳ փոխնախարարը՝ Անահիտ Բախշյանի մասին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

«Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության ոլորտի փորձագետ չեմ ճանաչում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը։

«Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից », – շարունակեց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ նախարարությունում այդ նախաձեռնությունից մտահոգ չեն:

Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը պահանջում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն առաջադիմության համար ոսկե մեդալ շնորհելուց հետո ծավալված քննադատությունների ֆոնին:

Նախարարը հայտարարել էր, որ Ռազմիկ Դանիելյանին չպարգևատրելու հիմքեր չկային:

«Եթե մարդը ավտովթարի է ենթարկել ինչ-որ մեկին ու, ցավոք սրտի, ամեն ինչ դժբախտ ելքով է ավարտվել, դա ոչ մի կապ չունի նրա գիտելիքների հետ։ Նրան այդ մեդալը շնորհել են իր գիտելիքների համար, իսկ այդ դեպքի հետ կապված կա նախաքննություն, որը կպարզի մանրամասները», – նախարարի հիմնավորումներն արդարացրեց փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչու չեն ապահովում նաև կալանքի տակ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի՝ կրթություն ստանալու իրավունքը:

«Արամ Մանուկյանի դեպքով մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել, որ նա ցանկանում է հեռավար կարգով շարունակել իր ուսումը, ես անձամբ զբաղվել եմ այդ գործով: Օրենքի հետ կապված խնդիր ունենք, նա կարող է ուսում ստանալ, եթե բուհում և քրեակատարողական հիմնարկում կան համապատասխան պայմաններ: Եթե նման պայմաններ չկան, ապա Արամ Մանուկյանը չի կարող վերականգնվել և ուսումը շարունակել», – ասաց Վահրամ Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան