ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախաքննական գաղտնի՞ք է բացահայտել

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե մինչ այս քանի ֆեյք օգտատեր է բացահայտվել:

Հիշեցնենք,  որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ապրիլի 4-ին հանձնարարական էր տվել՝ բացահայտել կեղծիքներ տարածող ֆեյսբուքյան օգտատերերին:

Factor.am-ն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել հետևյալ հարցերի պատասխանները:

  1. Վարչապետի հանձնարարականից հետո ԱԱԾ-ն ֆեյսբուքյան քանի՞ ֆեյք օգտատեր է բացահայտել:
  2. Նրանցից քանի՞սն են անցնում քրեական գործով: Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել: Ի՞նչ կարգավիճակ ունեն:
  3. Օգտատերերից քանի՞սն են անազատության մեջ:

Մեր այս բոլոր հարցերին ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից փոխանցել են, որ մեր պահանջած տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության գաղտնիության սկզբունքից ելնելով:

ԱԱԾ-ի այս պատասխանը զարմանալի  է, քանի որ վարչապետի վերոհիշյալ հանձնարարականից ընդամենը հինգ օր անց՝ ապրիլի 5-ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը  Factor.am-ի  հարցին ի պատասխան հայտարարեց առաջին ձերբակալված ֆեյք օգտատիրոջ մասին:

Արթուր Վանեցյանն այդ օրը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի հանձնարարականը կատարվել է և ձերբակալվել է մեկ շատ հայտնի ֆեյք․ «Դուխով Հայաստան» էջի տակ թաքնված անձը: Վանեցյանը  նաև տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ազգային-ռասսայական խտրականության տարածման հիմքով։

Եվ հիմա տարակուսելի է, որ ԱԱԾ տնօրենի կողմից հրապարակայնացված այս տեղեկություններից հետո  նույն կառույցը չի ցանկանում տրամադրել  տեղեկատվություն՝ նույն հանձնարարականի կատարման ընթացքի մասին՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին:

Նարեկ Կիրակոսյան