Արամ Հարությունյանի գործը քննող դատավորն ամուսնու զբաղեցրած պաշտոնով չկաշկանդվեց և ինքաբացարկ չհայտնեց

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր կայացավ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործի վերաբացման դեմ բերված բողոքի քննությունը:

Դատական նիստին ներկա էր նաև Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տված գործարար Սիլվա Համբարձումյանը։

Արամ Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Նելլի Բաղդասարյանին՝ նշելով, որ գործը վերաբացելու որոշում կայացրել է  ՀՀ գլխավոր դատախազը և Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը: Կարեն Հակոբյանն ասաց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի ամուսինը՝ Արիս Բարսեղյանը, հանդիսանում է Մուրադյանի ենթական՝ Դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ:

«Ձեր ամուսինը ունի գերատեսչական շահ՝ կապված դեպքի էության հետ: Այդ պատճառով ողջամիտ կասկած է առաջանում, որ Դուք չեք կարող օբյեկտիվ լինել»,- ասաց Կարեն Հակոբյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և վերադառնալով հայտարարեց, որ մերժում է պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Այսօրվա դատական նիստն ավարտվեց։

Հիշեցնենք, որ այս բողոքը քննում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել՝ նկատի ունենալով, որ Արամ Հարությունյանի և մյուսների գործն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագին, իսկ Քոչարյանի գործով ինքը վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: