Մանվել Գրիգորյանը մասնակցում է դատական նիստին․ նրան սպասարկում է 2 բուժաշխատող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.07.2019 | 12:21Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։
Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։