Ինչպես վստահել դատարաններին․ ԲԴԽ անդամի թեկնածուն կարևոր բաղադրիչներն է թվարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր խորհրդարանում ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլեր պետք է իրականացնել, որպեսզի հասարակության մեջ բարձրանա դատարանների նկատմամբ վստահությունը։

Ի պատասխան Մարգարյանը նշեց, որ դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար ինքը կարևորում է երեք բաղադրիչ՝ գործի արդյունավետություն, կոռուպցիայի վերացում և դատարանի նկատմամբ հարգանք։

«Կոռուպցիա ասելով չպետք է հասկանալ միայն կաշառակերությունը․ կոռուպցիա է նաև ազդեցության մեխանիզմների կիրառումն ու լիազորությունների չարաշահումը։ Իսկ այս հարցում պետք է ներգրավվեն նաև իրավապահ մարմինները։ Հաջորդ կարևոր բաղադրիչը գործի արդյունավետ քննության իրականացումն է․ եթե քաղաքացին դիմի դատարան և իմանա, որ այդ գործը կքննվի ոչ թե տարիներ, այլ կտևի մի քանի ամիս, այն ժամանակ վստահությունը դատարանի նկատմամբ կբարձրանա»,- ասաց Աննա Մարգարյանը։

Վերջինս նաև կարևորեց դատավորի և դատական համակարգի նկատմամբ հարգանքի դրսևորումը ոչ միայն շարքային քաղաքացու, այլ նաև պաշտոնատար անձանց մոտ՝ ընդգծելով, որ դա ևս վստահության բարձրացմանը միտված կարևոր քայլ է։

Մանրամասները՝ տեսանյութում։