2020 թվականից Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

2020 թվականից Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով. գրում է aliq.ge-ն:

Սա հունիսի 20-ին մեկնարկած թբիլիսյան մեծամասշտաբ բողոքի ցույցերի մասնակիցների պահանջներից մեկն է, որն օրեր առաջ բավարարվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Բացի այն, որ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, անցողիկ շեմը կլինի 0 տոկոս, սա այն դեպքում, երբ ցուցարարներն ընդհանրապես չեն խոսել խորհրդարան մտնելու նվազագույն տոկոսային շեմի մասին:

Ինչո՞ւ է իշխանությունը նման որոշում կայացրել այն դեպքում, երբ տարիներ շարունակ ընդդիմությունը և տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պահանջում էին  անցողիկ շեմը նվազեցնել մինչև 3 տոկոս, սակայն ապարդյուն:

Մի փոքր վերհիշենք Սահմանադրության՝ գալիք ընտրությունների մասին կետերը: Ըստ հոկտեմբերին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների՝ խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգի են անցնում 2024 թվականից միայն, իսկ նվազագույն շեմը 5 տոկոս է, ինչպես և նախկինում:

Մի քանի օր առաջ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության համաձայն, 2020 թվականին կվերանա նաև անցողիկ շեմը, ինչը նրա խոսքով, հնարավորություն կտա տարբեր քաղաքական հայացքների տեր կուսակցություններին հեշտությամբ մտնել խորհրդարան և արձանագրել իրենց կարծիքը:

Ի դեպ, հարկ է նշել, որ Վրաստանն ունի համամասնական համակարգով ընտրություններ անցկացնելլու և խորհրդարան ձևավորելու փորձ. առաջին օրենդիր մարմինը 1919 թվականին կազմավորվել է հենց այս համակարգով: Խորհրդարան է մտել պայքարող 15 կուսակցությունից 6-ը:

Ընտրական համակարգերի տեսակները

Գոյություն ունի ընտրական համակարգի երեք տեսակ՝ համամասնական, մեծամասնական և խառը: Քաղաքագետներն ու փորձագետներն ասում են՝ անթերի ընտրական համակարգ գոյություն չունի՝ երեքն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը:

Ինչպե՞ս է տեղի ունենում քվեարկությունը համամասնական ընտրական համակարգի դեպքում

Ինչպե՞ս են քվեարկության արդյունքում մանդատ ստանում ընտրական սուբյեկտները: Գոյություն ունի համամասնական համակարգի մի քանի քվեարկության ձև: Առաջինի դեպքում քվեարկում են որևէ կուսակցության օգտին, ցուցակը և թեկնածուների հերթականությունը նախապես կազմվում է կուսակցության կողմից: Մյուս դեպքում, կուսակցության օգտին քվեարկելուց զատ, ընտրողը նշում է նաև թեկնածուների առանձին անունները, այսպես որոշվում է նաև առանձին անհատների վարկանիշը: Գոյություն ունի ևս երկու քվեարկության ձև, առաջինի դեպքում ընտրողն իրավունք ունի ընտրելու և՛ կուսակցական ցուցակը, և՛ մի քանի թեկնածուի, մյուսի դեպքում՝ ցուցակում նշված են այբենական կարգով բոլոր թեկնածուների անունները՝ կողքին՝ կուսակցության անունը:

Ինչ վերաբերում է մանդատներին. եթե քվեարկում է, օրինակ, 2 մլն քաղաքացի, 2 մլն-ն բաժանվում է 150-ի (խորհրդարանում մանդատ կունենա միայն 150 պատգամավոր): Ստացված թիվը ձայների այն քանակն է, որը հարկավոր է կուսակցությանը խորհրդարանում մեկ մանդատ ունենալու համար:

Համամասնական ընտրական համակարգում անցողիկ շեմը մեծ նշանակություն ունի: Անսահմանափակ համամասնական ընտրական համակարգի դեպքում, խորհրդարանում հնարավոր է հայտնվեն ցածր վարկանիշ ունեցող փոքր կուսակցություններ ևս:

Ընտրական փորձը ցույց է տալիս, որ անցողիկ շեմի սահմանումը խանգարում է ներկայացուցչական մարմնում ցածր վարկանիշի տեր կուսակցությունների մտնելուն, որոնք, ակնհայտ է, այս մարմնում «եղանակ» չեն ստեղծում: Միևնույն ժամանակ, փորձագետներն ասում են, որ չունենալով անցողիկ շեմ, ուժեղ խորհրդրանական մեծամասնություն, կառավարություն, ինչպես նաև ուժեղ ընդդիմություն չունենալու ռիսկեր կան:

Փորձագետների ու քաղաքագետների կարծիքով Վրաստանի համար ամենահարմար ընտրական շեմը 3 տոկոսն է: Այս մասին խոսում էին սահամանադրական փոփոխությունները ձևավորելու ժամանակ, խոսում են և հիմա: Վրաստանին այս հարցով, սահմանադրական փոփոխություններ մտցնելու ժամանակ, խորհրդատվություն է տվել նաև Վենետիկի հանձնաժողովը:

«Վրացական երազանքը» հայտարարելով 0 տոկոսանոց անցումային շեմ, չի բացատրել թե ինչու է կայացրել նման որոշում: Ընդդիմության կարծիքով, այս կերպ իշխող կուակցությունը պատրաստվում է տարբեր փոքր կուսակցություններ ստեղծելով այս անգամ ևս խորհրդարանական մեծամասնություն կազմել: Ի դեպ, հարկ է նշել նաև, որ 2024 թվականից, ըստ Սահմանադրության, պետք է արգելվեր դաշինք կազմելը: Հիմա, սակայն, դաշինքների հարցով իշխող կուսակցությունը որևէ հայտարարություն չի արել: Աշխատանքային խումբը պետք է ձևավորվի շաբաթվա վերջում:

Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրությունը (ISFED) ողջունում է խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելը, սակայն ռիսկեր է տեսնում շեմը զրոյացնելու հարցում: Ըստ կազմակերպության խորհրդատվության, անցումային շրջանում կարևոր է ունենալ 3-5 տոկոս անցողիկ շեմ, ինչը կնպաստի քաղաքական կուսակցությունների ուժեղացմանն ու կապահովի կայունությունը: 

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը նախկինում

Վրաստանում 1990 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրությունների ժամանակ գործում էր 4 տոկոսանոց անցողիկ շեմ, որը հաղթահարեց ընդամենը երկու կուսակցություն՝ «Կլոր սեղան՝ ազատ Վրաստանը» և կոմունիստական կուսակցությունը:

1992 թվականի հոկտեմբերի 11-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական անցողիկ շեմը նվազել է մինչև 2 տոկոս, որը հաղթահարել է 24 քաղաքական կուսակցություն։ Սա եղել է Վրաստանի պատմության ամենաբազմակուսակցական խորհրդարանը: Այս ընտրություններին մասնակցել է 2 575 197 ընտրող:

1995 թվականի նոյեմբերի 5-ի խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը եղել է 5 տոկոս, որը հաղթահարել հաջողվել է 3 կուսակցության: Դրանք էին՝ «Վրաստանի քաղաքացիների միությունը», «Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը» և «Վերածնունդը»:

Ամենաբարձր անցողիկ շեմը՝ 7 տոկոսը գործել է 1999 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների ժամանակ, որոնց մասնակցել է 45 կուսակցություն: Խորհրդարան մտել են «Քաղաքացիների միություն», «Վերածնունդ» կուսակցությունները և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» դաշինքը:

2004 թվականի մարտի 28-ին ընտրությունները նույնպես 7 տոկոսանոց անցողիկ շեմ են ունեցել, խորհրդարան են մտել «Միացյալ ազգային շարժում» և «Նոր աջակողմյաններ» կուսակցությունները:

2008 թվականի մայիսի 21-ի ընտրությունների ժամանակ անցողիկ փուլը դարձյալ իջել է մինչև 5 տոկոս: 2012 թվականի ընտրություններն առաջինն էին պատմության մեջ, երբ պարտվեց իշխող կուսակցությունը: Իշխանության եկավ «Վրացական երազանք» դաշինքը: Անցողիկ շեմը հաղթահարեց ընդամենը երկու կուսակցություն՝ «Վրացական երազանքն» ու «Միացյալ ազգային շարժումը»։

2016 թվականի ընտրությունների ժամանակ գործում էր նույնպես 5 տոկոսանոց անցումային շեմ: Խորհրդարան մտավ 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը», որ հետագայում մասնատվեց՝ ստեղծվեց նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցություն, և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:

Միջազգային փորձ

Ժողովրդավարական երկրներում, որտեղ կուսակցական համակարգ է ձևավորված և ընտրություններին հիմնականում մասնակցում է 2-3 ուժեղ կուսակցություն, անցողիկ շեմը նշանակալի ազդեցություն չունի: Անցումային երկրների համար ցանկալի է, որ շեմը չգերազանցի 3-5 տոկոսը:

Այն երկրներում, որտեղ գործում է համամասնական ընտրական համակարգ, շեմերը բազմազան են, ամենաբարձր՝ 10 տոկոսանոց շեմ ունի Թուրքիան: Պետությունների մեկ երրորդ մասը կիրառում է 5 տոկոսանոց շեմը: Գերմանիայում, որը անցողիկ շեմ սահմանող առաջին պետություններից է, գործում է 5 տոկոսանոց շեմ: Հոլանդիայում այն կազմում է 0,67 տոկոս, Իսրայելում՝ 1 տոկոսից շեմն աճել է մինչև 4 տոկոս: Հետխորհրդային պետություններում անցողիկ շեմը տատանվում է 3-5 տոկոսի շրջանակներում: