ՍԴ հայտարարությունը ստորագրած դատավորը երկրում չէ․ ինչպե՞ս է նա ստորագրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Սահմանադրական դատարանի՝ այսօր տարածած հայտարարությունը ստորագրած դատավորներից Արման Դիլանյանը Հայաստանում չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորները Հրայր Թովմասյանի նախագահությամբ այսօր հայտարարություն էին տարածել, որտեղ անդրադարձել էին վերջին օրերին ՍԴ-ի վերաբերյալ մեկնաբանություններին։ ՍԴ հայտարարության մեջ դրանք որակվել էին որպես բացարձակապես քաղաքական կարծիքներ։ Հայտարարության վերջում նշված էր, որ այն ստորագրել են Սահմանադրական դատարանի նախագահ՝ Հ.Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը, Ա.Պետրոսյանը։

Մենք կապ հաստատեցինք Արման Դիլանյանի հետ, որն իր՝ երկրում չլինելու փաստը հաստատեց։ Արդյոք նա էլեկտրոնային եղանակո՞վ է տվել իր ստորագրությունը կամ բանավո՞ր է տվել իր համաձայնությունը։ Մեր այս հարցերին դատավորը խոստացավ պատասխանել վերադառնալուն պես։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՍԴ-ից։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղանակով է հայտարարության ներքո ստորագրել Արման Դիլանյանը, արդյոք նա իրապես ստորագրե՞լ է, ինչո՞ւ չեն հրապարակվել դատավորների ստորագրությունները և արդյոք նախքան հրապարակելը հայտարարությունը ուղարկվել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանին։ ՍԴ աշխատակազմի ղեկավարը, սակայն, առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։

Նշենք, որ ՍԴ-ի՝ այսօր տարածած հայտարարության մեջ ասված է հետևյալը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.

1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:

3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:

4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:

5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։

Հիշեցնենք նաև, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված ահազանգով:

Լիլիթ Շաբոյան