«Ոսկե ծիրանին» վարպետության դաս կտա «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը. Ռոբերտ Անդերսոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

«ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է փառատոնի շրջանակում տաղանդներին խթանող նախաձեռնությանը»,- այս մասին  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի՝ դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին  ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը։

«ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ «Talent Lab» ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին»,- նշեց Ռոբերտ Անդերսոնը։

Նրա խոսքով՝ մասնագետն աշխատել է հոլիվուդյան այնպիսի հայտնի ֆիլմերի դերասանական կազմերի հետ, ինչպիսին «Տիտանիկը» և  «Գեղեցկուհին ու հրեշն» են։ Բացի այդ, այս տարի Հայաստան են հրավիրել նաև «Թրայբեք» կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին։ Վերջինս ընդգրկված է նաև «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում։

«Կներկայացվեն նաև ֆիլմեր, որոնք վերաբերում են գենդերային կողմնակալությանը։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր թեմա է, և այդ մասին ֆիլմը, որը կցուցադրվի, մեծ ազդեցություն կունենա»,- ընդգծեց Ռոբերտ Անդերսոնը։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան