Չեմ կարծում, որ ասֆալտին փռելը ատելության խոսք է. Գրիգոր Երիցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Ատելության խոսքը սասանում է հասարակական համերաշխությունը և հասարակությունը բաժանում տարբեր խմբերի։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասում է՝ գլուխ ջարդելու կոչերով ուղեկցվող հանրահավաքներին իրավապահները գործում են անբավարար, իսկ այսօրվա իշխանությունը նախկինների պես չի հովանավորում ատելության խոսքը:

«Կառավարող ուժի ներկայացուցիչները բավականին զգայուն են իրենց խոսքի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք պետք է ավելի ուշադիր լինեն իրենց խոսքին։ Այս պահին նկատի ունեմ ԲՀԿ-ի պատգամավորներին, որոնց մեծ մասն իրենց թույլ է տալիս գռեհիկ, ոչ պարկեշտ արտահայտություններ, բռնության կոչեր, անգամ՝ մարդկանց վնասելու կոչեր՝ վառելու, ծեծելու, սպանելու և այլն։ Սա մեր երկրի ամենաբարձր ամբիոնից իրավունք չունի հնչելու»,- ասաց ավագանու անդամը։

Գրիգոր Երիցյանը համաձայն չէ տեսակետին, թե ատելության խոսք հնչում է իշխանության ամենաբարձր մակարդակով, ինչը շիկացնում է մթնոլորտը. «Չեմ կարծում, որ ասֆալտին փռելն ատելության խոսք է, որովհետև ատելության խոսքը իր հիմքում պիտի ունենա հասարակության որևէ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք և որևէ բռնություն կիրառելու կոչեր։ Չեմ կարծում, որ սա ուղղված էր հասարակության որևէ էթնիկ կամ կրոնական խմբին։ Դա ուղղված էր մարդկանց նեղ շրջանակի, որոնք տարիներ շարունակ թույլ են տվել հանցագործություններ, հասարակությունը հնարավոր ձևերով բռնաբարել են։ Գիտենք, որ մեր իշխանությունների գործիքակազմը միայն օրինականության սահմաններում է։ Դրանով նկատի ունեին այդ մարդկանց բերելը օրինականության դաշտ»,- ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան