Սամվել Բաբայանի գործը մակագրվել է այլ դատավորի

Լուրեր

05.02.2026 | 11:01
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 10:55
Էրդողանը ընդգծել է Փաշինյանի և Ալիևի քայլերը խաղաղության հաստատման համար
05.02.2026 | 10:53
Խորեն Բայրամյանը գոլ է խփել «Նոային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 10:46
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.02.2026 | 10:37
Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ռազմաքաղաքական միության ագրեսիվ ՌԴ-ի նկատմամբ. Օվերչուկ
05.02.2026 | 10:31
ՀՀ դեսպանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին
05.02.2026 | 10:20
Ոսկու և արծաթի գները նվազել են. NYMEX
05.02.2026 | 10:11
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են միայն կցորդով մեքենաների համար
05.02.2026 | 09:58
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
05.02.2026 | 09:50
Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Ազիզյան
05.02.2026 | 09:38
3 մեքենա է բախվել Երևան-Երասխ ճանապարհին. «Zil»-ը կողաշրջվել է
04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
Բոլորը

Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը չկայացավ։

Դատարանից լրագրողներին ասացին, որ գործով դատավոր Մարինե Մելքոնյանը գործուղման մեջ է։ Դատական նիստը մակագրվել է այլ դատավորի՝ Գագիկ Պողոսյանին։ Նիստի օրը, սակայն, դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Լիլիթ Շաբոյան