ԱԱԾ-ն մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք է բացահայտել. ձերբակալվածներ կան

Լուրեր

08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և ստանալու մասին համապատասխան զրույց և ձայնագրել այն: Հետագայում, սպառնալով հրապարակել բաժանմունքի վարիչի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ պարունակող ձայնագրությունը, պահանջել են 1500 ԱՄՆ դոլար գումար:

2019թ. հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո 1500 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է նշված անձանց, ինչից հետո նրանք ձերբակալվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն»,-ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: