Միջադեպ Երևանի ավագանու նիստում․Անահիտ Բախշյանին ՀՀԿ-ականը դիմել է «Անո»-ով և «պարոն Բախշյան»-ով (տեսանյութ)

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստում միջադեպ է գրանցվել․ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «պարոն Բախշյան» և «Անո»-ով է դիմել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, ինչից հետո «Ելք»-ի անդամները սկսել են վիճաբանել ՀՀԿ-ականների հետ։

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ միջադեպը որևէ նախապատմություն չունի․ «Դա պայմանավորված է սեփական վարքագիծը ճիշտ չկազմակերպելու հանգամանքով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախկինում ևս Անահիտ Բախշյանի հետ կապված միջադեպ էր արձանագրվել, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստի ժամանակ բառացիորեն ասել էր․«Ձեր ձենին կարոտ չենք, հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա ձեր PR-ից խոսեք, իյա»:

Դավիթ Խաժակյանը չցանկացավ զուգահեռներ տանել այս դեպքերի միջև: «Սա այլ դեպք է և վերաբերում է անտակտ վերաբերմունքին»,- եզրափակեց նա։

Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանությամբ հանդես գալ՝ ասելով, որ ժամը 16․00-ին Երևանի քաղաքապետարանում «Ելք» խմբակցությունը մամուլի ասուլիսով է հանդես գալու։

Կատարվածի կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանից, ով, սակայն, չցանկացավ հարցի մասին խոսել: Իսկ ահա իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը դատապարտեց կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը․ «Կնոջ ինքնությունը վիրավորելու համար դիմել են նաև պարոնով, սա առաջին անգամը չէ․ մի քանի անգամ ՀՀԿ-ականների կողմից է նման վերաբերմունք դրսևորվել Զարուհի Փոստանջյանի հանդեպ։ Նման երևույթն արմատավորում է հայ հասարակության մեջ կնոջ հանդեպ վերաբերմունքի ամբողջ պատկերը։ ԱԺ շատ պատգամավորներ կամ ավագանու անդամներ հաճախ են կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ պետք է նման դեպքերը էթիկական չափորոշիչներով կարգավորվեն։

Սեդա Ղուկասյան