«Գույքը, եթե եղել է ապօրինի, բարեխիղճ ձեռք բերողից չի բռնագանձվի». Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախաձեռնությանը։

Նա նշեց, որ նախագիծն արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է։ ՀՀ կառավարությունը սպապսում է նաև մյուս միջազգային գործընկերների կարծիքին։ Ըստ նախարարի՝ այս գործընթացը չի կարող վնասել ներդրումային միջավայրը։

«Ծիծաղելի է, և առհասարակ, այն շահարկումները, որ սա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, ևս զավեշտների շարքից է։ Սա հարուստ մարդկանց դեմ ուղղված չի կարող լինել»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռք բերող չտուժի։ «Եթե անգամ տվյալ գույքն ինչ-որ շրջանում եղել է ապօրինի, նույնիսկ այդ դեպքում բարեխիղճ ձեռք բերողից չի բռնագաձվի»։

Հարցին, թե ինչպես է, ի վերջո, ապացուցվելու՝ մարդն անօրինակա՞ն է ձեռք բերել գույքը, թե՝ ոչ, նախարարը պատասխանեց, որ այդ մեխանիզմները դրված են օրենքում։

Հարցին, թե Դատախազությո՞ւնն է որոշելու՝ մարդու գույքը օրինական է, թե՝ ոչ, Բադասյանը պատասխանեց, որ իրավասու մարմնի հարցն են լուծում. «Որոշվելու է դատարանի վճռով, ընտրված չէ դեռ դատարանը։ Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս առանց դատավճռի տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբևէ որևէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»։

Արդարադատության նախարարն ասաց, որ այս գործերով հարցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ։ Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա։ «Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում է պատճառահետևանքային կապ՝ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան