Ռուսաստանը Հայաստանին 1 մլն դոլար կտրամադրի անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման համար

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը: ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես ներկա էր ստորագրման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում նշել է.«Այս միջոցառմամբ փաստում ենք այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մեղմման գործընթացը համախմբում է բոլորին: Մեր անտառային տարածքներում, տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում արձանագրված հրդեհները միավորել են միջազգային ջանքերը` պայքարելու նման աղետների դեմ: Ասվածի համատեքստում, լիովին օրինաչափ է, որ ներկայում մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող կենսաբազմազանության և կանաչ տարածքների պահպանությունը, որ առաջին հերթին մեր կառավարության հիմնական գերակայություններից է, դառնում է նաև այսպիսի տեխնիկական աջակցության հիմք»: Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը տրամադրած աջակցության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին` այս և նման այլ բնապահպանական ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար` բնապահպանության նախարարը ներկայացրել է ծրագրի հիմնական բաղադրիչները: Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել օրենսդրական դաշտը և կիրարկել համապատասխան քաղաքականությունը, հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան կառույցների դերերը և պարտականությունները իրենց լիազորությունները իրականացնելու համար: Ծրագիրը նաև ազգային և տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող և անվնաս անտառների ու դաշտերի միջև խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը և հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու և ճնշելու համար, ինչպես նաև պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Ծրագրի շրջանակներում կաջակցվե և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմանն ու կանխմանն ուղղված այլընտրնաքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:

Արծվիկ Մինասյանը կարևորել է հատկապես վաղ հայտնաբերման և հակահրդեհային միջոցառումների իրականացման նորարարական մոտեցումները: Ծրագրով նախատեսված միջոցառումները հնարավորություն կտան լիազոր կառույցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին համակարգված ներգրավվել աղետների կանխարգելման և վերացման գործընթացին: Մեկնարկող ծրագիրը կլրացնի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով արդեն իսկ իրականացվող Հայաստանի անտառկառավարման բարելավմանն ուղղված ծրագրերը:

Խոսքի ավարտին Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, կառույցներին, կազմակերպություններին և անհատներին` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար, մասնավորապես ՌԴ-ին` Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ինքնաթիռ տրամադրելու համար, և ԱՄՆ-ին` այրված տարածքների վերականգնողական գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն արձանագրել է, որ մեկնարկող ծրագիրը բնական աղետների դեմ պայքարի տարածաշրջանային ու միջազգային համագործակցության լավ օրինակ է և շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի հուսալի գործընկեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարին և աշխատակիցներին` իրենց ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացման համար, նշել է. «ՌԴ-ն հետևողականորեն մեծացնում է իր ջանքերը կայուն զարգացման ձեռքբերման նպատակով արտասահմանյան գործընկերներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` առաջնորդվելով այն նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք նախանշված են ՌԴ պետական քաղաքականության կոնցեպտում և նպատակ ունենալով նպաստել միջազգային զարգացմանը: Առաջնային ուղղությունների թվում են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության երկրները, որոնք ավանդաբար ունեն սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր մեր երկրի հետ: ՌԴ ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Աջակցություն են ստանում, ոչ միայն առանձին սոցիալական խմբերը, այլ նաև տնտեսության առանձին ճյուղեր: Անտառային տնտեսության ֆեդերալ բյուրոն և ՌԴ ԱԻՆ ծառայությունները կունենան անմիջական մասնակցություն այս ծրագրի իրագործմանը»:

Շեշտելով, որ Ռուսաստանը և Հայաստանը դժվար իրավիճակներում միշտ միմյանց օգնել են` դեսպանը համոզմունք է հայտնել. որ, մեկնարկող ծրագիրը կնպաստի Հայաստանի և ՌԴ-ի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և թույլ կտա նվազագույնի հասցնել արտակարգ իրավիճակները հանրապետությունում:

Միջոցառման ժամանակ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գերասիմ Վարդանյանին է հանձնել ռադիոկապի միջոցներ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջնային անհրաժեշտություն էին, և որի պակասն իրեն զգացնել էր տվել արգելոցում հրդեհի բռնկման ժամանակ: