Պաշտպանն ու քաղհասարակությունը կմշակեն ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ վճիռների կատարման և բարեկամական կարգավորման պայմանների վերահսկողության կանոնների 9-րդ կանոնի շրջանակներում ներկայացվող հատուկ դիրքորոշումների վերաբերյալ քննարկում:

 

««Ես կարևորում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, դրանցում արձանագրված խախտումները հետագայում բացառելու և անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխություններ իրականացնելու նպատակով հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու գործընթացի շարունակական բնույթը: Այդ գործընթացում մենք շարունակելու ենք համագործակցությունը ինչպես Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ՀՀ քաղաքացիական հասարակության հետ»,- Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կազմակերպած քննարկման ժամանակ բացման խոսքում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Պավլո Պուշկարը, նույն ստորաբաժանման իրավաբան Վահե Դեմիրճյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցը, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են Պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համատեղ դիրքորոշում մշակելու և ներկայացնելու անհրաժեշտությունը:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում ներկայացվող հատուկ դիրքորոշումները պատշաճ կազմելու նպատակով հրատարկված համապատասխան ձեռնարկը թարգմանել հայերեն և կազմակերպել հատուկ դասընթաց:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշում, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ»,- ասված է հաղորդագրությունում: