Բաքուն չի կարողանա Արցախում օդանավեր խոցել. ԱՄՆ կոնգրեսականն օրենսդրական փոփոխություն է առաջարկել

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է ԱՄՆ «Պետական պաշտպանության մասին» օրենքի մեջ փոփոխություններ կատարել և արգելել Ադրբեջանին վաճառել ամերիկյան զինամթերք, որը կարող է Արցախի քաղաքացիական ավիացիայի դեմ կիրառվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքից:

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Ադրբեջանի իշխանությունների գործունեության սահմանափակմանը, որը շարունակ սպառնում է Ստեփանակերտին՝ խոցել Արցախի տարածքում գտնվող քաղաքացիական օդանավերը:

«Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն իր հարևաններին վախեցնի։ Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ մենք պետք է անենք»,- ընդգծել է կոնգրեսականը:

Օրենսդրական փոփոխությունն ուղարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգման հարցերի հանձնաժողով: Ուսումնասիրությունից հետո այն Կոնգրեսի ստորին պալատ կներկայացվի։

ԱՄՆ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, անդրադառնալով կոնգրեսական Շերմանի հայտարարությանը, նշել է, որ այս փոփոխությունն Ադրբեջանին ուղղված ազդանշան կլինի:

«Այս փոփոխությունն Ադրբեջանին համար ազդանշան կլինի այն մասին, որ ԱՄՆ-ն անվերապահորեն դեմ է քաղաքացիական օդանավերի ոչնչացման ցանկացած սպառնալիքի: ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող պաշտպանական հոդվածները երբևէ չպետք է կիրառվեն մի ազգի կողմից, որը գրեթե սպառնում է օգտագործել իր օդային հնարավորություններն անմեղ ուղևորներին սպանելու համար»,- ասել է Արամ Համբարյանը։

Նելլի Մելքոնյան