Վրաց օրենսդիրում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելությունից զրկելու հարցը
Քաղաքականություն
26.06.2019 | 11:17Աննախադեպ ընթացակարգ Վրաստանի խորհրդարանում: Այս պահին պատգամավորները քննարկում են խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի անձեռնմխելիության հարցը. գրում է aliq.ge-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և կալանելու համաձայնություն ստանալու համար:
Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել հունիսի 20-ին ցույցի ժամանակ խմբակային բռնություններին մասնակցելու և առաջնորդելու համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով: