Կլինի էդ պահը, կքննարկենք. Միքայել Մելքումյանը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Գագիկ Ծառուկյանն էդպիսի բան չի հայտարարել կոալիցա կազմելու մասին»,-  Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք՝ երեկ իրեն ընդդիմադիր հռչակած դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին հարցին բառացի ասել էր. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարևորը՝ իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին՝ ես դա պահելու եմ, պահպանելու եմ»:

«Երեկ Գագիկ Ծառուկյանը հստակ շեշտադրումներ կատարեց առ այն, թե այսօրվա ներքաղաքական զարգացումների, տնտեսական սոցիալական վիճակի մասին ինչպիսին են մեր դաշինքի  մոտեցումները: Տրվեցին կոնկրետ գնահատականներ: Այո՛, մենք ասում ենք, որ մեր ծրագրերի տերն ենք»,- պատասխանելով մեր հարցին՝ շարունակեց Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը  համաձայն է Գագիկ Ծառուկյանի հետ, ասաց՝ երկրում երկու ոլորտում դրական փոփոխություններ կան: Խոսքը վարկային տոկոսադրույքների նվազման և զբոսաշրջիկների աճի մասին է:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ եթե Կառավարութունն ընդունի «Ծառուկյան» դաշինքի համար կարևոր 15 կետերը, ինչպե՞ս կվարվեն, կկազմե՞ն կոալիցիա. Մելքումյանն արձագանքեց. «Եթե-ներով չենք խոսում, կլինի էդ պահը՝ կքննարկենք, էս պահին չկա»:

Հարզազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան