Ինչպե՞ս էին ճնշվում դատարանները Ռոբերտ Քոչարյանի օրոք. իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Շուրջ մեկ ամիս ազատության մեջ անցկացնելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին վերադառնում է ԱԱԾ մեկուսարան։ Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր բավարարեց մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ կալանավորելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատարանը նաև բեկանեց Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:

Մինչ կրկին կալանավորվելը, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, և ի թիվս այլ թեմաների, խոսել իր կառավարման տարիներին դատական համակարգի մասին։ Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահը բացարձակ սուտ է որակել տարիներ շարունակ իր հասցեին հնչեցված քննադատությունները, թե իր իշխանավարման տարիներին դատարանների վրա ահռելի ճնշումներ են եղել և որոշումները կայացվել են Բաղրամյան 26-ից։ Պարոն Քոչարյանը վստահեցրել է՝ ինքը երբեք չի զանգել դատավորներին․ «Երբե՛ք, թող գտնեն մեկ դատավոր, որն ընդհանրապես ինձ հետ հեռախոսով խոսացած լինի, կամ թող գտնեն մեկ դատավոր, որը երբևէ իմ գրասենյակում եղել է»։

Հարցին՝ նաև իր աշխատակազմի՞ց զանգեր չեն եղել դատավորներին, Քոչարյանը պատասխանեց․ «Երբե՛ք, բացարձակ սուտ է, և վտանգը գիտե՞ք ինչի մեջ է՝ այս իշխանությունը վեթինգով ազատվելու է այն դատավորներից, որոնք ճնշման ենթարկող դատավորներ չեն, մաքրելու են համակարգը ազնիվ, խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից, ես չեմ կասկածում»։

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին դատավոր աշխատած Պարգև Օհանյանը հակադարձում է՝ ինքը եղել է Քոչարյանի հյուրը, և ոչ՝ խաշի առիթով։ Պարոն Օհանյանն ասում է՝ երկրորդ նախագահի օրոք ճնշումները դատարանների նկատմամբ տարածական բնույթ չունեին, այդպիսի հարցերը լուծվել են ոչ անձամբ Քոչարյանի ձեռամբ, այլ միջնորդավորված՝ նախարարի, Վճռաբեկ դատարանի նախագահի, նախագահ Քոչարյանի աշխատակազմի, ԱԱԾ-ի կամ Դատախազության միջոցով. «Օրինակ՝ Մհերյան Գևորգի միջոցով տեղերում իջեցվել են, այսպես կոչված, պատվերները կամ ցանկությունները։ Ճնշումները կամ միջամտությունները դատարանների վրա միշտ տարբեր կերպ են եղել ո՛չ միայն նախագահականից, բայց և նախագահականից, դա գաղտնիք չէ։ Հանրահայտ փաստեր են՝ Հյուսիսային պողոտայի գերակա շահ ճանաչված տարածքների իրացման հետ կապված գործեր, աղմկահարույց քրեական գործեր, «Ռոյալ Արմենիայի», Ծաղկաձորի հանգստյան հետ կապված «Լինսի» հիմնադրամի գործերով, ցավոք, եղել են, այսպես ասած, հսկողություններ։ Դատավորները հաշվետու էին»:

Հիշեցնենք, որ նախկին դատավոր Պարգև Օհանյանը Ռոբերտ Քոչարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ 2007 թվականին «Ռոյալ Արմենիայի» աղմկահարույց գործով արդարացման դատավճիռ էր կայացրել։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից ազատ էին արձակվել ԱԱԾ մեկուսարանում պահված և հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, մաքսանենգության համար մեղադրվող «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարները` Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանը։ Պարգև Օհանյանը հիշում է՝ դատական համակարգից հեռացվելուց առաջ ինքը ընդվզել ու չէր ենթարկվում իջեցվող քաղաքական պատվերներին։

«Դժգոհությունը կուտակվում էր և դրա կուլմինացիան եղավ «Ռոյալ Արմենիայի» վերաբերյալ գործը։ Իմ նկատմամբ հարուցվեց կեղծ կարգապահական վարույթ, Դատական դեպարտամենտն իրականացրեց օրինական ուժի մեջ մտած դատավճիռների ստուգում, տեղեկանք կազմվեց, որով արդարադատության խորհրդի նիստ գումարվեց և պատվիրված որոշում կայացվեց դիմել նախագահին ու իմ լիազորությունները դադարեցնել։ Այդպես պրոցեսը գնաց»,- պատմում է Պարգև Օհանյանը։

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը բնական է համարում դատարանների նկատմամբ ճնշումների մասով Ռոբերտ Քոչարյանի հերքումը։ Փաստաբանը վստահ է՝ մեկ կենտրոնից ուղղորդումներ են եղել դատարանների վրա։ Որպես ապացույց, Հակոբյանը մատնացույց է անում ՄԻԵԴ որոշումները, որոնցով հաստատվում են Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկումների փաստերը․ «Ոչ մեկի համար գաղտնիք չի եղել՝ ինչպես են այդ մարդիկ վտարվել, ինչպես են դատարանների ճնշումներով ստորացուցիչ պայմաններով հաշտության եկել այդ ընկերությունների հետ, որոնք կոմերցիոն նպատակներով այդ մարդկանց ունեցվածքից զրկել են և նրանց տների փոխարեն բարձրահարկ շենքեր են։  Բնականաբար, այնտեղ նաև քաղաքական գործեր կան՝ Պողոս Պողոսյանի գործը․ մենք հիշում ենք՝ ինչ պատժի արժանացավ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը, բազում գործեր․․․ մի խմբի հարց չի։ Ես դժվար եմ մտաբերում մի բռնակալի, որը պատմության մեջ ընդունել է, ասել է՝ այո, եղել է և ներողություն եմ խնդրում դրա համար»,- նշում է Լուսինե Հակոբյանը։

«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը ևս արժանահավատ չի համարում երկրորդ նախագահի պնդումը, թե դատավորներին Բաղրամյան 26-ից հրահանգներ չեն եղել։ Ըստ իրավապաշտպանի՝ դատարանների վիճակը պարոն Քոչարյանի կառավարման տարիներին կարելի է բնութագրել ամենևին էլ ո՛չ եթերային բառերով։

«Նրանք, ովքեր առնչվել, շփվել են դատարանների հետ, փորձել են իսկապես իրավունք և օրենք պաշտպանել, նրանք հայտնվել են ծանրագույն վիճակի մեջ՝ դատարանները, Դատախազությունը, քննչական մարմիններն իրենց տեղում չեն եղել։ Այդ ամենը եղել է բարձր հովանու ներքո։ Մենք ունեցել ենք քաղաքական բանտարկյալներ ու այդ ամենը ապացուցվում է ՄԻԵԴ որոշումներով։ Կարիք չունեմ ՄԻԵԴ որոշումների, որ համոզված լինեի, որ եղել են քաղաքական հետապնդումներ, խոշտանգումներ, պատվերներ։ Բայց նաև ունենք ՄԻԵԴ որոշումներ, որոնք գալիս են ապացուցելու, որ եղել են ուղղորդված դատարաններ, որոնք կատարել են պատվերներ»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Մեր հարցին՝ 1998-2008 թվականներին դատարանները կարո՞ղ էին աղմկահարույց գործերով անկախ որոշումներ կայացնել, օրինակ՝ հօգուտ ընդդիմության, հօգուտ քաղաքական ակտիվիստների, տիկին Կարապետյանը նշեց․ «Այդ տարիներին դու չէիր կարող դուրս գալ փողոցով միանձնյա ակցիա անեիր, քեզ ուղղակի կարող էին տանել Ոստիկանության բաժանմունք, հետո քո դիակը հայտնաբերեին Ղուլյանի դիակի նման։ Նման դեպքեր էին տեղի ունենում, ի՞նչ դատարան, ի՞նչ Դատախազություն։ Ի դեպ, այդ Դատախազությունն ու դատավորները շարունակում են մնալ մինչև հիմա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան