Մենք բոլորս գիտենք ով որ մարզում երբ և ինչքան է կերել․ Նազելի Բաղդասարյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ, դեմ 33  ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու այս նախագծին։

Վարման կարգով ելույթ խնդրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և նշեց, որ նախագիծն ունի դրական նպատակ, բայց խնդիր են տեսնում որոշ կարգավորումներում, ուստի իրենք դեմ ենք քվեարկելու։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ Անի Սամսոնյանին խորհուրդ տվեց լսել իր՝ կես ժամ առաջ ունեցած ելույթը, որտեղ ասել էր, թե այս օրենսդրական նախաձեռնությունը կռիվ է գցում ընդդիմադիրների միջև, իսկ հիմա արտահայտում է նախորդ ասածից 180 աստաիճանով  տարբեր տեսակետ։

«Գնացեք, նայեք ձեր ելույթը, որը 180 աստիճանով հակասում է, և ցավում եմ, որ ԱԺ պատգամավորն իրեն հաշվետվություն չի տալիս իր արածների մեջ»,-ասաց նա։

Պատգամավորների այս լեզվակռվին միջամտեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով՝ «սատանան ասում է՝ բռնենք ու դեմ քվեարկենք, բայց սա չենք անում ոչ ձեր համար, չենք անում որևիցե այլ խմբակցության համար, անում ենք ՀՀ-ի համար»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ, անդրադառնալով  այս նախագծի վերաբերյալ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի քննադատությանը, որ այն կրում է իմիտացիոն բնույթ ասաց, որ կարիք չկա կոնտեքստից կտրված հայտարարարություններ անել, իսկ ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորին դուր չի եկել իր գործընկերներից մեկի՝ «ուտելուց է ախորժակը բացվում» դիտարկմանը, Բաղդասարյանն ասաց․

«Մենք բոլորս գիտենք, ով որ մարզում երբ և ինչքան է կերել»։

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծով  առաջարկվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորությունները  և ընդդիմությանը տեղ հատկացնել ինքնավար մարմիններում՝ ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։