«Եվրամիությունից ներդրումների ակնկալիք կլինի այն դեպքում, երբ եվրոպական երկրները վստահ լինեն, որ Հայաստանում դատարաններն անկախ են». Քրիստիան Ֆորնեք

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանում հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների ոտնահարման աչքի ընկնող դեպքեր չեն եղել: Նման կարծիք ունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության՝ Բունդեսթագում ներկայացված խմբակցության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի փորձագետ Քրիստիան Ֆորնեքը:

«Եթե ես խոսեմ պաշտոնական Բեռլինի տեսակետից, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում հեղափոխությունից առաջ և հետո իրավունքերի պահպանությունը բավականին բարձր է եղել: Մեզ հայտնի չեն եղել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ: Տարածաշրջանի բոլոր երկրներում էլ կան խնդիրներ իրավունքների ոտնահարման հետ կապված: Հայաստանի մասին կարող եմ ասել, որ Հայաստանը փոքր երկիր է և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ չեն էլ հասնում մեզ»,- նկատեց նա:

Այս տարվա ապրիլ-մայիսից ակտիվացավ նաև Գերմանիայում բնակվող ՀՀ քաղաքացիների արտաքսումը: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի անվտանգ է դարձել:

Քրիստիան Ֆորնեքից հետաքրքրվեցինք՝ արդյոք արտաքսելուց առաջ հաշվի առնվո՞ւմ է, որ այդ քաղաքացին, օրինակ, բուժման նպատակով է գտնվում Գերմանիայում, քանի որ Հայաստան վերադարձածներից մի քանիսը հայտարարել են, որ իրենց բուժումը կիսատ է մնացել:

«Փախստականների հետվերադարձն այդքան էլ մեծ թիվ չէ: Գերմանիայում, օրենսդրության համապատասխան, ցանկացած փախստական պետք է անցնի որոշակի ընթացակարգով, եթե դատական գործընթացով չեն գտնվում բավական հիմքեր, որ ապաստանյալին թողնեն Գերմանիայում, ապա որոշում է կայացվում նրան հետ ուղարկել»,- ընդհանրական պատասխանեց Ֆորնեքը:

Նախորդ տարի գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականը և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությունը համատեղ հետաքննություն հրապարակեցին Գերմանիայում առկա հայկական մաֆիոզ խմբերի մասին: Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Factor.am-ը Քրիստիան Ֆորնեքից հետաքրքրվեց՝ արդյոք հայկական այս խմբավորումներն անհանգստացնո՞ւմ են պաշտոնական Բեռլինին և ինչ-որ կերպ կարող են ազդել հայ-գերմանական հարաբերությունների վրա: Բունդեսթագի պատգամավորի խոսքով՝ հայկական մաֆիոզ խմբավորումները վրացական և ալբանական խմբերի համեմատ հանգիստ են պահում իրենց, աչքի չեն ընկնում. «Գերմանիայում մաֆիայի հետ կապված ավելի շատ խնդիրներով աչքի են ընկնում վրացական ավազակային բանդաները: Խնդիրներ կան նաև ալբանական թմրանյութեր վաճառող բանդաների հետ: Սրանք են հիմնական խնդիրները վերջին շրջանում: Ինչ վերաբերում է հայկական մաֆիային, պետք է ասեմ, որ գերմանական ոստիկանությունում չկան ցնցող դեպքեր, ինչը նշանակում է, որ հայերը մեզ մոտ շատ հանգիստ են: Հայկական մաֆիան տարածվածություն չունի»:

Factor.am-ի դիտարկմանը, որ գերմանական մամուլը գրել էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ներգրավվածության մասին, Գերմանիայի իշխող ուժի փորձագետն ասաց. «Ես դեսպանին շատ լավ ճանաչում եմ, հաճախ ենք հանդիպում: Հայկական մաֆիան այնպիսի զանգվածային տեսք չի ունեցել, ինչպես վրացականն է»:

Քրիստիան Ֆորնեքը չբացառեց, որ մամուլի այդ հրապարակման հետևում ինչ-որ խմբերի լոբբիստական շահն է թաքնված: Ֆորնեքը խոսեց նաև Հայաստանում դատարանների շրջափակման ակցիայի մասին: Նա նշեց, որ Գերմանիայում դատարանները չեն արգելափակվում:

Բունդեսթագում իշխող Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության քաղաքականության և անվտանգության հարցերի փորձագետի խոսքով՝ Հայաստանում Եվրոպայից ներդրումներ չեն կարող լինել, եթե այստեղ դատարանները չլինեն անկախ: «Այստեղ կարող եմ ավելացնել, որ Գերմանիայից կամ Եվրամիությունից ներդրումների ակնկալիք կլինի այն դեպքում, երբ եվրոպական երկրները վստահ լինեն, որ Հայաստանում դատարաններն անկախ են: Պետք է վստահ լինեն, որ արդարադատությունը գործում է: Ոչ մի գործարար չի գնա մի երկիր` լսելով, որ այնտեղ խոչընդոտում են դատարանների աշխատանքը։ Գործարարը միլիոններ է կորցնում, երբ դատական նիստը հետաձգվում է։ Ներդրողները պետք է վստահություն ունենան դատական համակարգի նկատմամբ, եթե ներդրում են անելու տվյալ երկրում», – եզրափակեց փորձագետը:

Նարեկ Կիրակոսյան