Լրագրողների դեմ բռնություններին քաղաքական գնահատական պետք է տրվի․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

«Թե՛ էլեկտրիկ Երևանի, թե՛ Սարի թաղի գործերով հաճախ նախաքննական մարմինը մատնանշում է պատժված այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրել, սակայն դրանք ոչ բավարար են և համաչափ չեն իրականացված արարքներին։ Կարծեմ՝ անձինք դրամական տուգանքներով կարողացել են, այսպես ասած, պատասխանատվության ենթարկվել։ Ես, կարծում եմ, որ 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ ևս բռնության ենթարկված լրագրողների գործերը պետք է քննության առարկա դառնան։ ՀՔԾ-ն երեք գործերն էլ կասեցրել է»,- Մեդիա կենտրոնում «Էլեկտրիկ Երևան. 4 տարի անց» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, որը մի շարք լրագրողների և ցուցարարների գործերով իրականացնում է իրավունքների պաշտպանություն։

Նա կարծում է, որ լրագրողների դեմ բռնություններն այլևս իրավական տիրույթից դուրս են: «Նույնիսկ եթե անհատականացված ոստիկանների նկատմամբ փորձ արվի պատասխանատվության միջոց կիրառել, նրանց պաշտպանության տեսանկյունից այդ իրավունքից չենք զրկելու։ Քննիչը ներկայացնելու է, որ անօրինական գործողություն իրականացնելու փաստ չունեմ։ Արդյունավետ քննության ժամանակը բաց ենք թողել։ Այն բոլոր փաստերը և ապացույցները, որոնք պիտի հիմք հանդիսանային պատասխանատվության համար, հնարավոր չէ ձեռք բերել իրավական տեսանկյունից։ Մենք այդ անձանց, ըստ նախաքննական մարմնի, նույնականացման և ապացույցների խնդիր ունենք։ Սա քաղաքական գնահատականի խնդիր է»,- ասաց իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ պետք է քաղաքական տեսանկյունից ընդունել, որ տեղի են ունեցել քաղաքացիների խաղաղ հավաքների, ազատության անձեռնմխելիության և այլ իրավունքների սահմանափակումներ: «Այդ բոլոր փոխհատուցումների և ոստիկանության կողմից հնարավոր նման գործողությունների մշակումը ավելի իրատեսական ակնկալիք կարող է լինել»,- նշեց Հայկուհի Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան