Բռնությունների ու վայրագությունների հեղինակները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

2015 թվականի հունիսի 23-ից 4 տարի է անցել։ Այդ օրը Ոստիկանությունը աննախադեպ բռնություններ էր կիրառել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ, տուժել էին նաև մեծաթիվ լրագրողներ։

«Մեդիա կենտրոնում» «Էլեկտրիկ Երևան. 4 տարի անց» թեմայով քննարկմանը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ բռնությունների ու վայրագությունների հեղինակները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել:

«Ամենատարօրինակն այն է, որ հետհեղափոխական Հայաստանում ՀՔԾ-ն կասեցրեց գործի ընթացքը, դա մեզ համար անսպասելի էր։ Մենք այլ տեսակետ ու ակնկալիք ունեինք, որ շատ արագ առաջընթաց կարձանագրվի, բայց երբ տեսանք, որ կասեցվել է, ստիպված եղանք լրագրողների շահերը ներկայացնելով դիմել Դատախազություն և բողոքարկել քննիչի որոշումը։ Փառք Աստծո, որ Դատախազությունը կասեցրեց այդ որոշումը և պարտադրեց վերսկսել քննությունը»,- ասաց ԽԱՊԿ ղեկավարը։

«Էլեկտրիկ Երևանի» դեպքերից տուժել է նաև լրագրող Թեհմինե Ենոքյանը։

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 23-ին բերման է ենթարկվել 250 մարդ, բայց ընդամենը 52 անձ է տուժող ճանաչվել։ ՀՔԾ-ն գործի վարույթը կասեցրել էր մեղադրյալ անձանց բացակայության հիմքով։ Լրագրողը բացահայտել է մի քանի անձանց ինքնություն, որոնք մասնակցել են ոստիկանական բռնություններին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան