Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP). գրում է ermenihaber-ը:
Շնորհավորական ուղերձն Էրդողանը հղել է Twitter-ի միջոցով։
«Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,- գրել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ձայների նախնական հաշվարկով՝ Իմամօղլուն հավաքել է 54.21 տոկոս, իսկ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 44.99 տոկոս: