Թբիլիսիում նախօրեի ակցիայից հետո խաղաղ է. այսօր ևս հավաք է նախատեսված

Լուրեր

12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում նախորդ երկու օրվա ընթացքում երկու լայնամասշտաբ բողոքի ակցիա  անցկացվեց. գրում է aliq.ge-ն:

Առաջին հավաքից հետո Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց: Նույն պահանջով՝ արդեն երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայից, հավաքվեցին նաև նախօրեին:

Երկրորդ ակցիան , չնայած որ ավելի մարդաշատ էր, անցավ առանց արյունի: Ելույթներից հետո հավաքի մասնակիցները ցրվեցին՝ անոնսելով երրորդ ակցիան՝ այսօր ևս, նույն տեղում ու նույն ժամին, հիմնական պահանջը կրկին Գախարիայի  հրաժարականն է լինելու:

Նախօրեին ՌԴ-ի նախագահը հայտարարեց  ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան  ուղևորափոխադրումների արգելքի մասին: Արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի ութից: Այս պահին, ըստ մոտավոր հաշվարկների՝ Վրաստանում հանգստանում է 5-7 հազար զբոսաշրջիկ: Խոսքը կազմակերպված տուրիստական խմբերի մասին է, որոնք մինչ հուլիսի ութը պետք է լքեն Վրաստանը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ստեղծված իրավիճակը քննարկել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, նաև ԱՄՆ-ի  դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը, Եվրամիության ներկայացուցչության ղեկավարներ:

Զուրաբիշվիլին ասել է, թե հանրային համաձայնության հասնելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացմանն ուղղված որևէ գաղափար կամ մարտահրավեր:

Նախօրեին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպել էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և արտգործնախարար Դավիդ  Զալկալիանին:

Հանդիպումների ընթացքում դեսպանները կողմերին հանգստության, բռնությունից հրաժարվելու և երկխոսություն սկսելու կոչ են արել:

Ակցիայի առաջին օրը տուժած քաղաքացիներից New Hospitals-ում շարունակում է մնալ 11 մարդ, նրանց թվում նաև աչքը կորցրած աղջիկը: Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ նրանց բոլորի վիճակը կայուն է, ոչ մի պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում: