Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում  են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Միսնկում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին:

«Նիստի մասնակիցների քննարկմանն են ներկայացվել 2018 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների, ԱՊՀ մասնակից պետություններում արժույթի գնողունակության պարիտետի հիման միջազգային համադրումների ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաև մինչև 2025 թվականը թռչնագրիպի և նյուկաքասլ հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի և պայքարի ուղղությամբ համատեղ գործողությունների համալիրի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են մի շարք նախագծեր, մասնավորապես՝ նորարարական, էներգետիկ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, առողջապահության, հակամենաշնորհային մարմինների գործունեության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ տնտեսական խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ: Նիստի ընթացքում զեկուցվել է նաև մի շարք միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքը:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո այսօր երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվելու Մինսկում կայանալիք Երկրորդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը»,- ասված է հաղորդագրությունում: