Որպես պատրվակ օգտագործվեց ռուս պատգամավորի այցը Վրաստան, բայց պատճառը շատ ավելի խորն է. փորձագետը՝ թբիլիսյան իրադարձությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանում տիրող իրավիճակը: Իսկապե՞ս բողոքի նման ալիք բարձրացավ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին ռուս պատգամավորի նստելու պատճառով:

– Վրաստանի ներքաղաքական իրավիճակը կառավարելի եմ գնահատում: Անցած գիշերվա իրադարձություններից հետո ոստիկանությունը կարողանում է ապահովել բնակիչների անվտանգությունը, և իրադրությունը նորմալ է: Որպես պատրվակ օգտագործվեց ռուս պատգամավորի այցելությունը Վրաստան, բայց պատճառը շատ ավելի խորն է: Պատճառը վերջին երկու տարվա ներքաղաքական զարգացումներն են, իշխող թիմի ցածր վարկանիշը, տնտեսական որոշ խնդիրներ՝ վերջին շրջանում լարիի արժեզրկումը, գնաճը: Այս ամենը բողոքի ալիքներ է բարձրացնում, և երբ ընդդիմությունը կարողանում է պարբերաբար տարբեր հարցերի շուրջ հավաքել համախոհներին, մենք տեսնում ենք բողոքի ցույցեր Թբիլիսիի կենտրոնում: Մինչ օրս իշխանությունները կարողացել են իրենք որոշ քայլերով, կադրային փոփոխություններով ապահովել երկրում կայուն իրավիճակ: Եվ այսօրվա իրադրությունը ևս, իմ կարծիքով, դեռևս այդքան բացասական չէ: Արդեն տեղեկություն կա, որ խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել, ինչն ընդդիմությունը ևս պահանջում էր: Ժամեր առաջ «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում՝ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ: Որպես այդ քննարկման արդյունք եղավ խորհրդարանի նախագահի հրաժարականը:

– Ցուցարարները նաև ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն էին պահանջում: Կարծում եք՝ նա հրաժարական կտա՞: Եվ ընդհանրապես, այլ հրաժարականներ և պաշտոնանկություններ պե՞տք է ակնկալել:

– Կարելի է սպասել, բայց մոտ ժամանակներս՝ չեմ կարծում, քանի որ խնդիրը սկսվել էր հենց խորհրդարանից, և իշխող թիմից խոսնակն էր պատասխանատուն: ՆԳ նախարարի մասով չէի ասի, որ հրաժարականի անհրաժեշտություն կա, քանի որ ոստիկանությունը, մի կողմ թողնելով՝ ինչքանով էին օրենքի սահմաններում և որքանով կոռեկտ ու ադեկվատ էին իրավապահների որոշ քայլերը, բայց, ի վերջո, ոստիկանությունն այդ ամբոխին թույլ չտվեց ներխուժել պետական կառույց՝ խորհրդարան:

– Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում տիրող իրավիճակի համար Ռուսաստանին է մեղադրել՝ նշելով, որ միայն Մոսկվային են ձեռնտու Վրաստանում ներքին խժդժությունները: Դուք ռուսական հետք տեսնո՞ւմ եք ստեղծված իրավիճակում:

– Ռուսաստանի հետ այս ամենը կապում է միայն այն փաստը, որ պատճառ հանդիսացավ պատգամավորի այցելությունը Թբիլիսի, որը ոչ մի քաղաքական կամ հակավրացական ակտիվություն չի ցուցաբերել, ուղղակի եկավ, իրեն նստեցրին այնտեղ, որտեղ նստեց, ինչը դուր չեկավ ընդդիմությանը: Իսկ ընդհանրապես, պետք է հասկանանք, որ ՌԴ-ն մի բան է, ռուսական գործոնը՝ այլ բան, ինչը դեռևս 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ շատ ակտիվորեն օգտագործվում էր: Եթե Վրաստանում փորձում ես ինչ-որ մեկին վարկաբեկել, նրան մեղադրում ես ՌԴ-ի հետ կապ ունենալու մեջ, և այդ ամենը, իրենց կարծիքով, որոշ դիվիդենտներ է տալիս:

– Պարո՛ն Մելիքյան, Վրաստանում հեղափոխության նախադրյալ տեսնո՞ւմ եք: Կարո՞ղ են Հայաստանի իրադարձությունները կրկնվել Վրաստանում:

– Հայաստանի օրինակը ցույց տվեց, որ իշխանությանն ու ընդդիմությանը զուգահեռ՝ կար երրորդ ուժ: Երրորդ ուժի դերում հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը»: Նրանք սկսեցին իրենց քայլերթը և արդյունքի հասան, ինչը ես Վրաստանում չեմ տեսնում: Այստեղ կա «Վրացական երազանքի» իշխող թիմը և կա Սաաաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»՝ մի քանի արբանյակ կուսակցություններով, որոնք նախկինում նրանց հետ էին, հիմա առանձին են, բայց որոշ հարցերում միավորվում են: Սակայն երրորդ քաղաքական ուժ, որպես այդպիսին, չկա: Նման քաղաքական ուժի հայտնությունը կարող էր որոշ իրադարձությունների վրա որոշակի ազդեցություն ունենալ: Ես սպասում եմ, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ մեկ տարի անց՝ ընտրություններից առաջ, և որոշ քաղաքական գործիչներ կարող են այս ընթացքում իրենց ցույց տալ և մեկ տարի անց ինչ-ինչ արդյունքների հասնել:

– Ռուս-վրացական հարաբերությունների ապագան այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում: Կարո՞ղ է՝ այս սրացումը բերել նրան, որ նորից զրոյական կետից սկսեն հարաբերությունների կառուցումը:

– Այդ ամենը կախված է իշխող թիմից և նրանց հայտարարություններից: Մի բան է, երբ նախագահն է մեղադրում ՌԴ-ին, այլ բան, երբ իշխող թիմը՝ վարչապետը, կառավարության անդամներն են մեղադրում: Եթե նման քաղաքականությունը շարունակվի և արդեն կառավարությունը մեղադրի ՌԴ-ին, պարզ է, որ ազդեցություն կունենա: Եվ այստեղ տուժող կողմը հենց վրացական կողմը կլինի, քանի որ ռուսական շուկան թիվ մեկն է վրացական գյուղարտադրանքի համար, տրանսֆերների առումով, զբոսաշրջային այցերի առումով ռուսներն արդեն առաջին տեղում են և այլն, և այլն: Ռուսաստանցիների ներդրումը վրացական տնտեսության մեջ քիչ չէ: Դրա համար իրենք պետք է զգույշ լինեն հայտարարությունների առումով և գոնե այն նվազագույնին հասցված հարաբերությունները պահպանեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան